Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԸ՝ ՍՈԼՎԵՅԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

Դեկտեմբեր 05,2001 00:00

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԸ՝ ՍՈԼՎԵՅԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ Օրերս Հունաստանի Դելֆի քաղաքում ավարտվեց Սոլվեյի 22-րդ ֆիզիկայի գիտաժողովը, որը համարվում է գիտական աշխարհի ամենահեղինակավոր հավաքներից մեկը։ Սոլվեյի գիտաժողովները հրավիրվում են փոքրաթիվ գիտնականների մասնակցությամբ՝ քննարկելու ֆիզիկայի բնագավառի կարեւորագույն խնդիրները։ Այդ գիտաժողովին մասնակցել են գիտության այնպիսի հզորագույն մեծություններ, ինչպես Ա. Էյնշտեյնը, Է. Ռեզերֆորդը, Մ. Կյուրին, Ն. Բորը, Է. Ֆերմին եւ այլք։ Հայաստանի գիտնականներից Սոլվեյի գիտաժողովին մասնակցել է միայն Վիկտոր Համբարձումյանը՝ 1958 եւ 1964 թթ.։ Այս տարին այդ առումով Հայաստանի գիտական կյանքի համար խիստ նշանակալից դարձավ նրանով, որ Սոլվեյի գիտաժողովին մասնակցեց Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչը՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր Վահագն Գուրզադյանը։ Գիտաժողովի առաջին օրն իր զեկույցում նա ներկայացրել է ալգորիթմական ինֆորմացիայի եւ տիեզերական մնացորդային ճառագայթման հետազոտությունների՝ իր ղեկավարությամբ ստացված վերջին արդյունքները։ Ա. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել