Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ

Դեկտեմբեր 05,2001 00:00

ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ «Առավոտ» օրաթերթի նոյեմբերի 30-ի համարում տպագրել էիք Երեւան քաղաքի Նոր Նորքի բնակիչ Եվգենիա Մուրադովայի «Բայց չէ՞ որ չի կարելի» վերտառությամբ բողոքը։ Հիշյալ բնակչուհու խնդիրը ծանոթ է քաղաքային էլեկտրացանցին դեռեւս 1997թ., այն պահից, երբ մայրաքաղաքում հստակեցվեց եւ վերահսկելի դարձավ սպառման մակարդակը՝ նկատեցինք ու ակնհայտ էր, որ գործ ունենք սոցիալապես անապահով բաժանորդի հետ, որն անկարող է, իսկ երբեմն էլ պարզապես չի ցանկանում վճարել «լույս» կոչված ապրանքի դիմաց։ Մուրադովայի ծախսի ու վճարման հարաբերակցությունը միշտ ի վնաս վճարման է եղել, բայց ներողամտաբար՝ նրբանկատ դիրք ենք բռնել միայնակ, անապահով մարդու նկատմամբ, սակայն անվճար էլեկտրամատակարարման ոչ հնարավորություն, ոչ իրավունք մենք չունենք։ Ցավոք, չունենք։ Եվ անհիմն ու անտրամաբանական են բողոքները՝ ուղղված… նախարարներին, վարչապետին, թաղապետին, բոլոր, բոլոր պետերին։ Ընթացիկ տարվա նոյեմբերի դրությամբ բաժանորդը մեզ պարտք է 48.875 դրամ եւ չի վճարել մարտ ամսից սկսյալ (կից ուղարկում ենք սպառման եւ վճարման մասին համակարգչային տեղեկատվությունը)։ Ինչ մնում է երկսակագնային հաշվիչի տեղադրմանը, ապա դրանք տրվում են սոցապ նախարարության կազմած ցուցակներին համապատասխան՝ գրաֆիկով։ Ի դեպ, հաշվիչի հարցում էլ քաղաքացուհի Մուրադովայի նկատմամբ անզոր գտնվեցին կառավարության որոշումները, նա այն քիչ բնակիչներից է, որի հաշվիչը գտնվում է տանը։ Վերջ չի կարող ունենալ այս խնդիրը, որի արմատները սոցիալական ոլորտում են, իսկ հետեւանքը կրում ենք մենք։ Ա. ԱՎԱԳՅԱՆ «Երեւանի էլեկտրացանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել