Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի՞ անգամ, քանի՞ հոգու հետ

Դեկտեմբեր 04,2001 00:00

Քանի՞ անգամ, քանի՞ հոգու հետ 28 երկրների 18.500 բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքում պահպանակներ արտադրող առաջատար մի ձեռնարկություն «Durex SSL International» անցյալ շաբաթ հայտարարել է, որ սեքսի տեսակետից ամենահզոր տերությունը Միացյալ Նահանգներն է։ Նրանք շատ ավելի հաճախ են սեքսով զբաղվում եւ շատ ավելի պարտնյորների հետ։ Այս տարվա մայիսին անցկացված եւ դեկտեմբերի մեկին՝ ՍՊԻԴ-ի միջազգային օրը հրապարակված հարցման մասնակիցները տարեկան միջինը 97 անգամ են սեքսով զբաղվում՝ անցյալ տարվա 96-ի փոխարեն։ Ամերիկացիների համար այդ թիվը 124 է՝ մոտավորապես 14 տարբեր պարտնյորների հետ։ Նրանք նաեւ այդ «գործով» զբաղվել սկսել են 16 տարեկանում։ Երկրորդ տեղում՝ հաճախականության առումով, հույներն են՝ տարեկան միջինը 117 անգամ, իսկ վաղ սկսելու առումով՝ գերմանացիները՝ 16,6 տարեկանում։ Ֆրանսիացիաների՝ սիրեկանների ազգ լինելու համբավը չի արդարացել. անցյալ տարվա 121 անգամ հաճախականությունը այս տարի անկում է ապրել՝ 110։ Պարտնյորների թվաքանակի առումով էլ այն առաջին տեղից իջել է երկրորդ՝ անցյալ տարի՝ 17, այս տարի՝ 13։ Սիրեկանների լիգան եզրափակում են ճապոնացիները՝ տարեկան 36 սեքսուալ հարաբերություն։ Հարցվածների 60%-ն ասել է, որ ամենաքիչը շաբաթը մեկ անգամ սեքս են անում, իսկ 4%-ը հայտարարել է, որ այդ գործով ամեն օր զբաղվում է։ Ամենաքիչը սեքսով զբաղվում են միայնակ մարդիկ՝ տարին 86 անգամ։ Ամուսնացած զույգերն էլ պարզապես միասին ապրողներին զիջում են այս առումով՝ 100 անգամ՝ վերջիններիս 145-ի դիմաց։ 10 հոգուց մեկն է ասել, որ երբեք սեքսով չի զբաղվել։ Առաջին անգամ սեքսով զբաղվածների միջին տարիքն էլ 18,1-ից իջել է 18,0-ի, իսկ պարտնյորների քանակը 8,2-ից իջել է 7,7-ի։ Տղամարդիկ սեքսուալ առումով ավելի ակտիվ են եղել կանանցից՝ տարեկան 102 անգամ հաճախականություն՝ կանանց 91-ի դիմաց։ Զուգընկերներ էլ տղամարդիկ ավելի շատ են ունեցել, քան կանայք՝ 10,7 եւ 4,6։ Հարցվածների յուրաքանչյուր երրորդն ասել է, որ հավատարիմ է մնացել մեկ պարտնյորի, մինչդեռ 16%-ը հայտարարել է ավելի քան 10 պարտնյորի մասին։ Համեմատական առումով Արեւմուտքում շատ ավելի վաղ են սկսում սեքսով զբաղվել, քան Ասիայում։ Ամերիկայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բրիտանիայում եւ Նոր Զելանդիայում՝ 17, Հնդկաստանում, Մալայզիայում, Թայվանում եւ Չինաստանում միջին տարիքը 20 եւ ավելի է։ «Սեր անելու» ամենալավ տեղը ծովափն է համարվել՝ հարցվածների 27%-ի կարծիքով։ Թայվանցիները գերադասում են դա անել իրենց մեքենաներում։ Հոնկոնգի բնակիչների համար առավել ռոմանտիկ վայրը իրենց գրասենյակն է, մինչդեռ նիգերացիների համար «ժայթքելու» լավագույն վայրը լողավազանն է։ «Առավոտի» ամենալիբերալ հայացքների տեր համարվող տղամարդկանցից մեկը ափսոսում է, որ վերոնշյալ նյութում ներառված չէ Հայաստանը։ Սակայն խնդրեց իր անունից ավելացնել, որ մեր երկրում նման սոցիոլոգիական հարցում անցկացնելն անիմաստ է, քանի որ «հայ տղամարդիկ (փակագծում շեշտելով՝ մենք) խափլան եւ ֆիքստուլ են, եւ իրենց չարած քաջագործությունների մասին այնպիսի հեքիաթներ կպատմեն, փՑՏ ցՔՌ ջՈՉ255վցՑ։ Իրականում նրանք շատ պահպանողական են եւ երեւակայությունից զուրկ»։ Դո՛ւք ասացիք։ Լ. ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել