Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՆՈՅԻ ՆՄԱՆ՝ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ

Դեկտեմբեր 04,2001 00:00

ՎԱՆՈՅԻ ՆՄԱՆ՝ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ Նոյեմբերի 30-ին, Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց Երեւանի Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցի հիմնադրման 60-ամյա հոբելյանը: Ներկա էին Էրեբունիի թաղապետարանի, քաղաքապետարանի, ԿԳ նախարարության, ԱԺ ներկայացուցիչներ: Արժե հատկապես նշել ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի ողջույնի ուղերձը հաղորդող պաշտոնյայի նրբանկատությունը, որ նախընտրեց ուսուցիչներին պատվոգրերի հանձնման արարողությունը կատարել դպրոցում՝ երեխաների համերգային ծրագիրը չընդհատելու եւ չձգձգելու համար: Ինքնին հանգամանքը, որ երեխաներին հաջողվեց չջեռուցվող դահլիճը շուրջ 3 ժամ պահել լեփ-լեցուն, ցանկացած գովասանքից պերճախոս գնահատական էր: Դպրոցում փորձարկվել եւ ներդրվել են միութենական մասշտաբի մանկավարժական գիտափորձեր, դպրոցի երկարամյա տնօրենը՝ Ասյա Խաչատրյանը ընտրված է եղել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր: Ասյա Խաչատրյանը խոսում է ռուսերեն, ներկա տնօրեն Ասատուր Սարյանը հայերեն, բայց մեկ տարում դասավանդման լեզու փոխելը ամենեւին չի աղճատել դպրոցի դեմքը: Իսկ դպրոցի սաների ներկայացրած ծրագիրն այնքան սրամիտ էր, որ մի մանրապատում ուղղակի անկարելի է մեջ չբերել. «Մի ընկերը մյուսին ասում է. – լսի՛ր, Հանրապետության հրապարակում Վանոյի արձանն են տեղադրել, իսկը իր պատճենը: – Ի՜նչ ես ասում, նոր եմ հրապարակով անցել, ոչ մի արձան, պատճեն էլ չի երեւում: – Բա, ինչու՞ եմ ասում պատճեն, Վանոյի նման է, չկա, չի երեւում»: Լ. Պ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել