Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիի

Դեկտեմբեր 01,2001 00:00

ՀԱՅԸ ԻՆՁԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց քիչ ներքեւ, երկհարկանի տան դարպասին փակցված է մի գունավոր սավան։ Սավանին ավանակի պատկեր կար, իսկ վերեւի մասում գրված էր՝ «Խենթերը միայն եւ ոչ էշերը»։ Այս գրությունը ներս մտնողների համար է։ Մի խոսքով, այստեղ կարող են մտնել միայն խենթերը։ Սա արվեստանոցի մուտքն է եւ սավանի «հեղինակներն» այստեղ սովորող աշակերտներն են։ Նրանք արվեստանոց են գալիս Ղարաբաղի տարբեր շրջաններից։ Ուսուցիչը Քարտաշ Օնիկն է։ Արվեստագետ Քարտաշ Օնիկը Ամերիկայում հայտնի է իր կրթական ծրագրերով, քանդակներով, խաղալիքներով եւ սփյուռքահային ոչ բնորոշ հայացքներով։ Նա ազատ է, ըմբոստ եւ հետաքրքիր զրուցակից։ Շուշի եկել է Ղարաբաղի մշակույթի նախարարի հրավերով։ Շուշին զարգացնելու ծրագիր «Երբ եկա այստեղ, մտածեցի, ինչպես կրնամ ընել, որ երիտասարդ երեխաները բերել այստեղ եւ աշխատցնել, բայց բան մը պետք է գտնայի աշխատցնելու։ Խաղալիքը բերի, խաղալիքը մի քանի բան ունի մեջը. թե պետք է սորվին տաշել, որ իրենց ազգի պատմությունն է, մյուս կողմեն քիչ մը թեթեւնան։ Որովհետեւ այս երիտասարդությունը հոգին շատ ծանրացած է։ Պատերազմի երեխաներ են ասոնք։ Ինչպե՞ս կուզեի թեթեւցնել իրենց հոգին. բաներ ընել, որ քիչ մը խաղալիք ըլլա։ Խաղալիքին միտքը գա, քիչ մը կատակ ըլլա մեջը եւ կարենան պարզ բաներ ընել, որ լուրջ չէ ամեն բան։ Հիմա խաղալիքներեն մեկ հատ շինած են քահանա, քահանային ձեռքը կշարժի, սարկավագը խունկ կընե։ Ինչ որ ունեի Ամերիկայի մեջ աշակերտներու բան՝ բերեցի, որովհետեւ հույսս ամեն երիտասարդներու վրա դրած եմ այլեւս, հաջորդ սերունդ մը պատրաստելու, ապագա սերունդ մը, ցուցնելու, որ տափակ չէ աշխարհը, կլոր է աշխարհը։ Ինչ որ գործ ընենք՝ այլեւս տափակ չէ։ Խաչքարը տափակ է, հիմա պիտի կլորցնենք խաչքարը, պիտի սկսենք սիմվոլները ծավալ տալ, մասսա տալ, օրա տալ, տեսնել։ Մտածեցի խաղալիք շինելը ամենախելքուգլուխ բանն է, թե կսկսին զարգանալ իրենց նյութերու վրա, իրենց փայտերու տեսակները սորվիլ։ Գիտնան որ փայտը ինչի՞ կգործածվի, ի՞նչ գործիքն է լավ այդ փայտին համար։ Հետո սկսին ժողովրդական նյութերը տեսնիլ։ Գույները ինչ են, զգացումը ինչ է, որ կարենան այդ ամեն զգայական վիճակը խաղալիքին մեջ դնել։ Հետո կամաց172 կամաց աղմուկը, որ սկսավ շարժվիլ, սկսան ուրիշ գյուղերեն երիտասարդներ գալ։ Երկու-երեք ժամ այստեղեն, կուգան այդ պարագայեն իրենք կմտածեն՝ ինչ կուզեն ընել։ Քիչ մը օգնություն կուտամ, գործիքներու, փայտի տեսակ, կերթան ամիս մը հետո կշինեն, կբերեն, հետո ատոր վրա կաշխատին, քիչ մը կնորոգեն, կամ քիչ մը ավելի դյուրացնել իրենց գործերը, կերթան կընեն։ Շուշին զարգացնելու համար էկոնոմի պետք է։ Էկոնոմին դուրս բերելու համար ապրանք պետք ունիս վաճառելու։ Եվ խաղալիքը հետաքրքրական է տուրիստներուն համար։ Երբ որ տեղ մը երթան եւ հացթուխը տեսնեն գյուղի մեջ, հետո տեսնեն դրա խաղալիք մը։ Նույն նյութին վրա տեսնեն տարազներով, բանով, կըլլա տանին կտոր մը այդ կուլտուրայեն իրենց հետը։ Խաղալիքին նյութը, միտքը այն էր, որ պատրաստեմ մեկ սերունդ մը, որ ապագայեն դեմ172 դիմաց խանութներ բանան տարբեր գյուղերուն մեջ եւ իրենց գյուղի բաները սկսին ընել, խաղալիքի տեսակները ընել, իրենց գյուղին հետ կապված»։ Մանկութենես միշտ մտածած եմ այբուբեն մը ստեղծել «Կյանքիս հերոսը եղած է Մեսրոպ Մաշտոցը եւ Սահակ Պարթեւը։ Մանկութենես միշտ մտածած եմ ես էլ այբուբեն մը ստեղծել, որ այս անգամ ըլլա համամարդկային։ Եվ որովհետեւ տափակ լեզուները այլեւս շատ ժամանակավոր են, հեռուստացույցը շատ ժամանակավոր է, կոմպյուտերը շատ ժամանակավոր է, որովհետեւ ամենն ալ տափակ են։ Երկու դիմասյոնի մեջ կաշխատեն. այո` ոչ, լավ` գեշ։ Որ ամբողջ Եվրոպան նեխած է լավու եւ գեշի միտքեն։ Հիմա այլեւս անցած ենք, երրորդ դիմասյոնի մեջ տեղ մը գտած ենք, որ այդ երկուքեն անդին է։ Սկսա մտածել, որ ստեղծելիք այբուբենս այդ երեք դիմասյոնեն դուրս պետք է ըլլա, որովհետեւ հիմա մենք չորրորդ դիմասյոնի` Այնշտայնի թեորեմին մասին գաղափար ունինք։ Սկսած եմ մտածել՝ ինչպես ընեմ, որ տափակ չըլլա այբուբենը։ Ըլլա տրիդիմենշընալ, ըլլա ծավալով, այդ ծավալները եթե քով քով գան, էներգիա ստեղծեն։ Սկսա փնտրել աշխարհի ամեն միթոլոգիաներու մեջ, նայել աշխարհի միթոլոգիաներու մեջը ինչն է ամենանույնը։ Եվ չորսին գաղափարը ամենուն մեջ կա։ Հայու մեջ կըսենք հավերժական սվաստիկա։ Այդ սվաստիկայի սիմվոլը աշխարհի ամեն կրոն ժամանակ առ ժամանակ ունեցած է չորսի միտքը, որովհետեւ մենք չորսի ստեղծագործություն ենք, չորս հատ եղանակ ունինք, չորս տեսակ, ամեն բան՝ հյուսիս172 հարավ… ամեն բան չորսեն շինված է։ Սկսա փնտրել չորսի նյութը։ Իմ այբուբենս չորս հատ բան պետք է ունենա, որպեսզի ամեն մարդու ընդունելի ըլլա։ Եվ երեսուն տարի սկսա ատոր մշակելու բանը։ Առաջին այդ մտացած ժամանակը օր մը անտառի մեջ կքայլեի, ճյուղ մը առի ծռեցի, որ կոտրեմ, մեկ էլ անդրադարձա, որ չի կոտրած, ես գիտցա՝ ուր պիտի կտրվի, երբ պիտի կտրվի։ Բան մը՝ որ մենք մեզի համար այդ երկու դիմասյոն ապրողներուն համար, հայ ազգն ալ մեջը։ Մենք շատ տափակ ժողովուրդ եղած ենք, որովհետեւ աջ ձեռքը միայն կգործածենք, ձախը գործածելիք բան չէ։ Գրականության մեջ ձախը չկա, մենք կես մարդ եղած ենք։ Հոն, որ զգացի երկու ձեռքս, անդրադարձա, որ ես ներսս զգացում մը զգացի, դուրսեն եւ այդ փնտրտուքը արի գիտության մեջ, տարի գիտության մեջ նայելու, որ էներգիա մը, որ օդի մեջ կանցնի կոր ժամանակ մը, աստղը, շարժումը, երբ որ իր ժամանակին մեջ կաշխատի կոր եւ դուրսեն ուժ մը վրան գա՝ ինքը կծռի։ Ուր կծռի, եւ իր էներգիան ինչպես կանցնի, ատի եղավ մեկ խարակտերը այբուբենի։ Ատոր մոտ սկսա աշխատիլ, նախ քար տաշելով նայիլ, որ ծավալի մը մեջ, եթե այդ ծավալով, այդ միտքով գործ մը ընեմ, ինչի կնմանի եւ էներգիան մեջը կուգա՞, թե՞ ոչ։ Հետո սկսա շինարարություն ընել, նույն միտքով նայիլ, որ այս մեկ այբուբենը որ շինած եմ, մեկ խարակտերը, որ էներգիան կկենտրոնանա, եթե շենք մը շինեմ՝ կենտրոնանա, էներգիան ինչի կնմանի»։ Այս գաղափարը իրականացնելու համար Քարտաշ Օնիկը Նյու Յորքի արվարձաններից մեկում կառուցեց մի շենք։ Որպեսզի պարզի, որ եթե էներգիան կենտրոնանա, ինչի կբերի այն։ Միացյալ Նահանգներից շատ արվեստագետներ սկսեցին այցելել Օնիկին։ «Երեսուն տարվա մեջ շատ մը արվեստագետներ եկած են այնտեղը իրենց դիսկերը շինելու, որովհետեւ ակուստիկը զարմանալիորեն ուր որ ձայնը երթա, վերջավորությանը մեջտեղը կուգա մեկ տեղ։ Իրենք միկրոֆոնը կդնեն մեջտեղը, ուր որ ձայն ելլա, մեջտեղը կուգա։ Նույնն է մեր միտքին պարագան. ուր որ ենք մենք, մեկ կենտրոն մը ունինք։ Հասկցա այդ էներգիայի կենտրոնանալու մասին եւ սկսա ատ չորսին միտքը առնել եւ սկսիլ երթալ ազգեազգ, ազգ չըսեմ, կուլտուրե կուլտուր, եւ փորձել աս չորսը եւ իրենցինը համեմատիլ, եւ աս չորսը ի՞նչ ֆորմերու մեջ դնեմ, որ նոր բառամթերքը շատնա, էներգիայից էլ։ Գացած եմ իսլամներու քով, սուֆիներու քով, գործածած եմ իմ այբուբենս, նայիլ, որ Ալլահի 99 ոգիները ինչպես կրնամ ներկայացնել։ Իսլամի կրոնքի մեջ Ալլահը 99 ոգի ունի, ինչպես կրնամ 99 ձեւ դնել այս կենտրոնները, որ իմանամ՝ մարդու կենտրոնները ուր են։ Իրենց համար 99 կենտրոն ունի մարդը, ինչպես կրնամ ներկայացնել։ Հետո գացած եմ ամերիկացի հնդիկներու մոտ նայիլ, որ այդ նույն չորսը, որ իրենց կենտրոնացնողն է, նայիմ, որ իմ չորսս իրենց քով ինչպես կրնամ գործածել։ Որ իրենց հետ կրնամ հաղորդակցվիլ եւ իրենց էներգիաներուն տեղը գիտնալ։ Իրենք չորս հարյուր հատ ունին կենտրոն, ինչպես ներկայացնել։ Հետո գացած եմ ճապոնցիներու քով, տարբեր172 տարբեր տեղեր գացած եմ, փորձելու նաեւ, որ եթե ես կմտածեմ համամարդկային մեկ այբուբեն ունենալ, պետք է աշխարհի ամեն ազգերուն քով գործածեմ եւ տեսնեմ եթե համեմատեմ, կամ իրենց կարծած էներգիան նախ հասկանամ ինչ է, ուսումը առնեմ, հետո փորձեմ այս այբուբենը գործածել իրենց համար։ Հայը միայն հողին վրա հայ կըլլա «Իմ ցուցահանդեսներս մեկ հատը Լոս Անջելես 91-ին նյութն ան էր, որ հայը միայն հողին վրա հայ կըլլա, դուրսը հայ չես կրնար ըլլալ։ Կրնաս հայու ծագում ունենալ։ Եվ ամբողջ ցուցահանդեսն ատոր մասին էր։ Ինստալացիա արի, տաճար շինվեցավ եւ այլն ըսելու համար. ես հայու ծագում ունիմ։ Ես չեմ կրնար «հայ եմ» ըսիլ, որովհետեւ եթե Լոս Անջելես նստած կրնամ ըսել՝ հայ եմ, այն ատեն մեղք կմտնամ այն հայուն այստեղ, որ հողին վրա կզոհվի կոր։ Ինքը չգիտե թե ինքը ով է, բայց այն հայը այստեղ է, կեցել է հողին վրա, կըսե ես հայ եմ, որովհետեւ հողիս վրա եմ, հողիս համար արյուն կտամ, հողիս համար կմեռնիմ, հողս կպաշտեմ, հողս մաքուր կպահեմ, հողս չեմ թունավորել։ Այն մարդն իրավունք ունի իր հողին վրա։ Բայց եթե գնաս Գլենդել նստիլ եւ ասել՝ ես հայ եմ, այն ատեն հայը ի՞նչ ըսել է, այսօրվա հայը ի՞նչ ըսել է։ Նյութ է, ինձի համար շատ հստակ է, իմ հոս գալս միայն զգալու հետ կապված է, այստեղի հողը զգալու, այստեղի վիճակը զգալու։ Ատոր համար հիմիկվա տաշած քարերս, որ չորս ամիս է կտաշեմ, ամեն նահանգներե է. Հայաստանեն, Անիեն, Երեւանեն, Աշտարակեն, Գանձասարեն, տարբեր172 տարբեր տեղերեն քարեր բերած եմ եւ ամեն մեկը կտաշեմ, որպեսզի զգամ ամեն մեկուն վիբրացիոնը ի՞նչ է։ Եվ նույնը չէ, տարբեր172 տարբեր հայեր են ասոնք, տարբեր172 տարբեր զգացական մարդիկ են, տարբեր բաներ կզգան»։ Մեր գանգն ալ սենյակ մըն է, որու մեջ աղմուկները կերթան-կուգան «Հետաքրքրական նյութ մը ըսեմ. բաներ կա, որ ազգը ունեցած է, բայց մոռցած է։ Հետո կերթաս ուրիշ ազգի մեջը կգտնաս եւ կըսես, երթամ նայեմ մեր ազգը աս ունեցե՞լ է, մոռցե՞լ է կամ քրիստոնեությունը բնաջնջե՞լ է, նոր կրոնքը, նոր միտքը մը հանել է, կսկսիս վերադառնալ։ Այդ պարագայեն նորեն պիտի ըսես որ եթե ճապոնցիեն սորվեցար քո ազգի այդ դուռը բանալը, ճապոնցիին մեջը մտավ արդեն, գտնալեն էլ չես կրնալ ուրանալ, որ ատի, ատոր կեսը ճապոնական է։ Գուրջիեւը մեզի եթե հանճար մը տվավ, ատիկա տվավ, երթալ տարբեր ազգերու մեջ բաներ գտնալ172 բերել մեզի, որ մենք տեսնանք։ Իմ պարագաս էլ նույնն է։ Երբ ես իմ չորս խարակտերներու մասին շինարարություն էի սկսած, Գուրջիեւը ակուստիքսի մասին երկար172 բարակ խոսած է։ Ինչ որ տեղեր գացած է, սենյակներ, որ եթե այսպես խոսեինք, կսկսեինք լալ կամ խնդալ։ Մեջս ակուստիքսի նկատմամբ հետաքրքրություն է արթնցած եւ սկսած եմ փնտրել` ինչ ըսել է ակուստիք։ Որովհետեւ մեր գանգն ալ սենյակ մըն է, որու մեջ աղմուկները կերթան172կուգան կոր, էներգիաները կերթան172 կուգան կոր՝ կենտրոնանալու համար նույն ձեւով։ Եվ ասոր եթե կուզեք փաստել, որ ասիկա կենտրոն մը ունի, երթանք երեք ազգեր, որ պիրամիդ շինած են /եգիպտացիները, մայաները եւ անգորուա/, երեքն ալ մեկ վատ բան ըրած են հիմիկվա գիտության նման. երեխաները դրած են փայտի վրա, գլուխը կապած են, որպեսզի գանգին ձեւը փոխեն, որպեսզի իրենց կենտրոնը, սանսույել զգայական կենտրոնը տանին։ Ան, ինչ որ իրենք կկարծեն, միստիկական կենտրոնն է։ Ատոր համար իրենց վարդապետները եղած են միստիկներ։ Մենք հիմա կհպարտանանք պիրամիդներով, բայց ատիկա վատ բան է, որ մարդուն էությունը փոխես, որպեսզի ուրիշ տեղ տանիս, ինչպես այսօր Ամերիկան կլոնինգ կընե` մարդուն էությունը փոխելու։ Երկու բան ըրած է Գուրջիեւը իմ պարագայիս. նախ, ամեն կրոնքերու մեջ, որ երթաս միստիկական տեղը, այսօրվա մարդը այլեւս միակողմանի չի կրնար ըլլալ։ Պետք է ամեն տեսակի միստիցիզմերը հասկնաս, որպեսզի կոմբինացիա ըլլա այդ ամենուն։ Գուրջիեւը առաջին մարդն էր, որ Եվրոպա բերավ եւ ցուցուց իսլամին միստիկը, բուդիզմին միստիկը, տիբեթին միստիկը։ Քրիստոնեության մեջ, կրնամ ըսել, շատ բան չգտավ, մասնավորապես Հայաստան բան մը չէր գտած, որովհետեւ Հայաստան՝ ըստ իրեն, նաեւ` ըստ ինձի, 1000 տարի է, ոչ միստիցիզմ ունի, ոչ կրոնք ունի, ոչ բան ունի, չեմ գիտեր ինչ ունի, բայց կքայլե կոր այդպես։ Ատ միստիկական մասը, իր փնտրտուքը, ես իրմե սորվեցա այդ մասը փնտրտել»։ Մի քանի ժամ տեւած մեր զրույցից հետո Քարտաշ Օնիկին հարցրի`ի՞նչ է հայը քեզ համար։ Օնիկը միանգամից պատասխանեց` հայը ինձի համար պատմական ժամանակ է։ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Նյութն ամբողջութամբ կարող եք կարդալ Հետաքննող լրագրողների ընկերակցության home.media.am/hetq էջում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել