Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՊԱԳԱ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Դեկտեմբեր 01,2001 00:00

ԱՊԱԳԱ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ Կիրակի օրը Սեւանա լճի ափին գտնվող վերակառուցված եւ նորաբաց «Հարսնաքար» ջրաշխարհով հյուրանոցում, որի սեփականատերն է հայտնի գործարար Ռուբեն Հայրապետյանը (որը մոտ 3 մլն դոլար ներդրում կատարեց) ֆուտբոլային մեծ միջոցառում էր։ Ռ. Հայրապետյանը հովանավորն է «Փյունիկ» ֆուտբոլային թիմի, որը նվաճել է բարձրագույն խմբի առաջնության հաղթողի կոչում՝ դառնալով Հայաստանի 2001 թ. չեմպիոն։ «Փյունիկ» ակումբի ղեկավարն է հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը։ Նշենք, որ թիմի հովանավոր Ռ. Հայրապետյանը առայժմ 5 սեւամորթ ֆուտբոլիստների է ընդգրկել թիմ, որոնցից չորսը Աֆրիկայից են, իսկ Ջալոն՝ մարզիչը՝ Ֆրանսիայից։ Մեր սեւամորթ բարեկամները յուրովի՝ ֆրանսա-անգլո-հայերեն լեզուներով շատ սահուն էին շփվում տեղացի ֆուտբոլիստների հետ։ Լուսանկարում «Փյունիկի» հովանավոր Ռուբեն Հայրապետյանն է՝ մարզիչ Ջալոյի հետ։ Մեր ընթերցողը շատ լավ կհիշի, որ երբ Ռ. Հայրապետյանը լուսանկարվել էր ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ (լուսանկարը տպագրվել էր), վերջինս նշանակվեց ՀՀ բնապահպանության եւ ընդերքի նախարար։ Այնպես որ, սպասենք՝ հաջորդ բնապահպանության նախարարը, հավանաբար, Ջալոն կլինի, որը անկասկած ավելի լավ կղեկավարի բնապահպանության եւ ընդերքի հետ կապված հարցերը։ Ս. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել