Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 3-ին լրանում է Մովսես Գորգիսյանի ծննդյան 40-ամյակը։

Դեկտեմբեր 01,2001 00:00

Սուգը հավերժ է, երբ չկա պայքար

Մ. ԳՈՐԳԻՍՅԱՆ

Դեկտեմբերի 3-ին լրանում է Մովսես Գորգիսյանի ծննդյան 40-ամյակը։ Մովսեսն ապրեց ընդամենը 28 տարի, բայց հանուն Հայաստանի անկախ պետականության՝ նրա արածը անգնահատելի է։ Իր խառնվածքով, իր համոզվածությամբ, իր համարձակությամբ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ զինվոր էր նա։ Անցել է 12 տարի, սակայն այսօր էլ դժվարանում եմ ըստ արժանվույն գնահատել, որքան էլ լավն ասեմ՝ միեւնույն է՝ նա արժանի է ավելիին։

Մովսես Գորգիսյանը պետականություն ուսուցանող դպրոց էր շատերի համար, նաեւ ինձ համար, որ, ավաղ, շատ քիչ սովորեցի։ Մովսեսը ֆիզիկապես չապրեց անկախ Հայաստանում, ձեռքը չվերցրեց ՀՀ քաղաքացու իր անձնագիրը, բայց նա առաջինը ստացավ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի ամենապատվավոր կոչումը։

Կարծիքներ Մովսեսի մասին

1990թ. Հակոբջան Թադեւոսյան. – Նա էր օրվա հերոսը, որ խորհրդային Երեւանում արյունածոր մուրճ ու մանգաղի դիմաց պարզեց մեր պետականության ԵՌԱԳՈւՅՆԸ ու մեր սարսափի դիմաց ինքը խնկարկվեց որպես արալեզ։

Վազգեն Մանուկյան – Մովսեսը շատ կարեւոր դեր էր կատարում այս շարժման մեջ, ու ես հիմա վախենում եմ, որ իրեն՝ այն, ինչ որ ինքն էր, հիմա արդեն փոխարինել չլինի, որովհետեւ այդպիսի անհատականությանը՝ իր առանձնահատկություններով, ինձ թվում է՝ շատ դժվար կլինի փոխարինել։

Լեւոն Հակոբյան – Մովսեսի հետ շփվելիս շատ հաճախ այնպիսի տպավորություն էի ստանում, որ, կարծես, մի ինչ-որ հավաքական երեւույթի հետ գործ ունեմ, որովհետեւ շատ հարուստ էր, շատ խորը։

2001թ.։ Ազատ Արշակյան – Որպես մարդ, որպես քաղաքացի՝ նրա բախտը չբերեց, նա չտեսավ անկախությունը, չտեսավ ազատությունը, չտեսավ իր երազանքը, բայց որպես հերոս Մովսեսը բախտավոր էր, ամեն ինչով նա հերոս էր, դա հերոսի կյանք էր։ Նա հերոսի կյանքով եւ ապրեց, եւ զոհվեց։

Աշոտ Մանուչարյան – Մովսեսի մոտ ամենակարեւորը նաեւ նա էր, որ նա ամբողջական էր իր համոզմունքների եւ սկզբունքների մեջ։ Հիմա այսօրվա քաղաքական դաշտում բացակայում է այդ ամբողջականությունը, մարդիկ այսօր ասում են մի բան, անում մեկ ուրիշը։ Շատ կարեւոր հանգամանք է, որ նա գաղափարական մարտիկ էր։ Այն ժամանակներում Պ.Հայրիկյանին եւ էլի շատերին ես ճանաչել, գնահատել, ընկալել, տեսել եմ Մովսեսի մեջ։

Ալեքսանդր Արզումանյան – Ես պատիվ եմ ունեցել ճանաչելու, ընկերը լինելու Մովսես Գորգիսյանի։ Նա կարողանում էր լսել եւ այդ նույն պահին, նույն վայրկյանին, րոպեին հիմնավորված պատասխանը արդեն ձեւավորված էր նրա մտքում։ Մովսեսը անթերի առաջնորդ էր։

ՎԱՀԱԳՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31