Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ մենք լռում ենք մինչեւ ե՞րբ

Դեկտեմբեր 01,2001 00:00

Ադրբեջանում շարունակում են մեզ զրպարտել Իսկ մենք լռում ենք մինչեւ ե՞րբ Վերջին տարիներին Ադրբեջանի ղեկավարները եւ մտավորականներից ոմանք ուժեղացրել են զրպարտությունները Հայաստանի եւ հայերիս հանդեպ։ Բերենք նրանց զրպարտություններից մի քանի փաստեր։ Առաջինը. իբր հայերս 20-րդ դարում 4 անգամ կազմակերպել ենք եղեռն ադրբեջանցիների նկատմամբ։ Երկրորդ. հայկական ատոմակայանի վտանգավոր թափոնները տեղափոխում ենք Լեռնային Ղարաբաղին հարակից ազատագրված տարածքները։ Երրորդ. իբր Հայաստանից դեպի Ադրբեջան հոսող գետերով թունավոր նյութեր ենք լցնում Քուռ գետը։ Այս միտքը արտահայտել է ադրբեջանցի մի մտավորական՝ բերելով հետեւյալ օրինակը, որ, իբր Աղստեւ գետի ավազանում գտնվող գորգերի գործարանի կողմից աղտոտված ջրերը լցվում են Քուռը եւ ապականում այն։ Ի դեպ, ադրբեջանցի մտավորականն այն որակել է որպես Ադրբեջանի դեմ հայերի կողմից կիրառվող «Բիոցիդ», այսինքն բիոլոգիական գենոցիդ։ Ինչպես մենք Ադրբեջանին մեղադրում ենք հայերի դեմ կիրառված գենոցիդով, նրանք փորձում են պարտքի տակ չմնալ, պատասխանում են հավելումով, գենոցիդին ավելացնելով բիոցիդ։ Ադրբեջանում իրականացված նման կեղծիքներն ու զրպարտությունները, ըստ էության, թշնամանք են սերմանում մեր՝ երկու հարեւան ժողովուրդների միջեւ։ Մեր՝ դրկից ժողովուրդները ապրել են եւ շարունակում են ապրել իրար հետ՝ մի կտոր հաց կիսելով, իրար թիկունք լինելով։ Սա է մեր ժողովուրդների հավիտյան գոյատեւելու պայմանը։ Ով փորձում է շեղել մեզ այդ ուղուց, նա կամա-ակամա ստանձնում է մեր երկու ժողովուրդների թշնամու դերը։ Ինչ եմ առաջարկում՝ ստեղծել մի հանձնաժողով եւ մեկիկ-մեկիկ զրպարտությունների եւ արդյունքների մասին տեղեկացնել մեր ժողովուրդների լայն զանգվածներին։ Առաջարկում եմ նաեւ Հայաստանի ղեկավարությանը եւ մտավորականներին անտարբեր չմնալ զրպարտությունների ու կեղծիքների նկատմամբ։ Ամեն դեպքում տալ համապատասխան գնահատական՝ անելով անհրաժեշտ մեկնաբանություններ։ Ամոթ բոլոր նրանց, ովքեր անտարբեր կլինեն վերը նշված հարցերի նկատմամբ։ Ես մշտապես պայքարել եմ ակնհայտ կեղծիքների եւ զրպարտությունների դեմ։ Թերթերում հանդես եմ եկել հոդվածներով, տպագրել եմ գիրք՝ «ծՈչՏՐվօռ ԽՈՐՈոՈւ- ՏՑՉպՑ ՒՈսՖրՌՒՌՍՈՑՏՐՈՎ»։ Արդեն բեզարել եմ, թող այսուհետ պայքարեն իշխանավորները եւ գործիմաց մտավորականները։ Գ. ԱՎԱԳՅԱՆ 29.11.2001

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել