Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

1915

Դեկտեմբեր 01,2001 00:00

Կոնֆիդենցիալ եզրակացություն 1915 թ. Ցեղասպանության ուսումնասիրությունը, որն անցկացվելու է Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի խնդրանքով, այդ նախաձեռնության կարեւոր տարրերից մեկն է դառնալու: Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հաստատել է, որ Հայ-թուրքական հաշտեցման հանձնախումբը խնդրել է Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնի հովանավորությունը՝ «որպեսզի անկախ երրորդ կողմն անցկացնի 20-րդ դարասկզբի իրադարձությունների նկատմամբ 1948 թվականի ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի կիրառելիության ուսումնասիրություն»: «Ես վստահ եմ, որ հանձնախումբը հանգամանորեն կքննարկի այդ եզրակացությունը,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:- Եվ ես կարծում եմ, որ մեր առաջարկությունները մեր համապատասխան կառավարություններին՝ հաշվի կառնվեն»: Նախկին արտգործնախարարն ավելացրեց, որ Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնի աշխատանքի եզրակացությունը կարող է ամիսներ տեւել, իսկ բուն եզրակացությունը՝ կրել կոնֆիդենցիալ բնույթ: «Մեզ ոչ թե միջազգային դատավճիռ է պետք, այլ անաչառ վերլուծություն՝ կիրառելի՞ է, թե՞ ոչ Ցեղասպանության մասին կոնվենցիան»,- ասաց Արզումանյանը՝ շեշտելով, որ հանձնախմբի հայ անդամները երբեք չեն կարող կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը: Անկախ փորձագետներին դիմելու Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի որոշումը հայտնի էր դարձել հանձնախմբի աշխատանքները համակարգող ամերիկացի գիտնական Դեյվիդ Ֆիլիպսի հայտարարությունից: Արզումանյանի խոսքերով, Ֆիլիպսի հայտարարությունը հրապարակման ենթակա չէր, եւ նախկին արտգործնախարարը համաձայնել էր մեկնաբանել նյույորքյան հանդիպման արդյունքները միայն, քանի որ տեղեկատվության արտահոսք արդեն եղել էր: Ֆիլիպսի հայտարարության մեջ ասված է, որ հանձնախմբի հայ եւ թուրք անդամները հանդիպման վերջում համաձայնության են եկել, որ «Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի գոյությունը չպետք է օգտագործվի Հայաստանի եւ Թուրքիայի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի վրա ներգործելու նպատակով»: «Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել