Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավագույն ուսանող-բանաստեղծ» հանրապետական մրցույթ

Նոյեմբեր 30,2001 00:00

«Լավագույն ուսանող-բանաստեղծ» հանրապետական մրցույթ «Կրթամշակութային աշխատանքային փոխանակման միջազգային ծրագրերի ընկերակցության» (AIEP) նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ կազմակերպվում է «Լավագույն ուսանող172բանաստեղծ» հանրապետական մրցույթ՝ ուսանող երիտասարդության ստեղծագործական որոնումները խրախուսելու նպատակով: Ինչպես նշեց մրցույթի անմիջական կազմակերպիչ եւ հովանավոր AIEP-ի նախագահ Արա Գալստյանը, այս ձեռնարկի նպատակն է՝ հայտնաբերել Հայաստանի եւ Արցախի շնորհալի հայ ուսանող-բանաստեղծներին՝ խրախուսելու եւ աջակցելու գրական ասպարեզում ձեւավորվելու մեջ: Կազմակերպությունը առաջին երեք մրցանակակիրների համար սահմանել է դրամական պարգեւներ, իսկ երկու-երեք տասնյակ ուսանող172բանաստեղծների լավագույն գործերը կհրատարակվեն «Ժամանակակից հայ ուսանողական պոեզիա» ժողովածուով: Մրցույթի առաջին փուլը կանցկացվի 2001 թվականի դեկտեմբեր-2002 թ. փետրվար ամիսներին: Կստեղծվի մրցութային հանձնաժողով հետեւյալ կազմով՝ Ռազմիկ Դավոյան (նախագահ), Խաչիկ Մանուկյան (հանձնաժողովի քարտուղար), Հովիկ Հովեյան (Հայաստանի գրողների միության քարտուղար, հանձնաժողովի անդամ), Արա Գալստյան (AIEP-ի նախագահ, հանձնաժողովի անդամ): Մասնակիցներից ընդունվելու են իրենց ստեղծագործությունները (հինգ բանաստեղծությունից ոչ ավելի): Բոլոր բուհերում մրցույթի մասին փակցվելու են հայտարարություններ, իսկ Հայաստանի եւ Արցախի որոշ բուհերի ղեկավարների հետ կազմակերպվելու են գործնական հանդիպումներ: Մրցույթի երկրորդ փուլում, որը տեղի կունենա 2002թ. մարտ-ապրիլ ամիսներին, հավակնորդների աշխատանքներով կընտրվեն առաջին երեք մրցանակակիրները, որոնք համապատասխանաբար կարժանանան դրամական պարգեւների. առաջին տեղի համար՝ 250 հազար դրամ, երկրորդը՝ 150 հազար, երրորդը՝ 100 հազար դրամ: Հանձնաժողովի կողմից մրցույթի արդյունքները ամփոփելուց հետո, Ծաղկազարդի տոնի օրը, կկազմակերպվի շնորհանդես, որի ժամանակ ուսանողներին կհանձնվեն դրամական պարգեւները եւ Ընկերակցության պատվոգրերը: Մրցույթը, ինչպես համոզմունք հայտնեց Ա. Գալստյանը, կնպաստի հայ ուսանողական պոեզիայի վերազարթոնքին, շնորհաշատ ուսանող172բանաստեղծների հայտնաբերման ու հասարակական ճանաչման գործին: ՄԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել