Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱԼԱՆ՝ ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ

Նոյեմբեր 30,2001 00:00

ԹԱԼԱՆ՝ ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ 2000-ի օգոստոսից «Միավորված բանկում» ինձ չեն տալիս ոչ իմ ավանդի գումարը, ոչ էլ նույնիսկ նախկին ամիսների (2000թ. հունվար-հուլիս) տոկոսները։ Իմ այն հարցին, թե երբ են վերադարձնելու իմ փողը, «Միավորված բանկի» ղեկավարությունը, արդեն մեկ տարուց ավելի, տալիս է նույն պատասխանը. «Ստույգ ոչինչ ասել չենք կարող»։ «Առավոտի» վերջին համարներից մեկում կարդացի «Միավորված բանկ» ԲԲԸ-ի «պատասխանը» ավանդատուների բողոքին։ Բանկի ղեկավարության խաբեության, կեղծ խոստումների քաղաքականությունը շարունակվում է։ «Պատասխանի» մեջ նորից նշված չէ որեւէ կոնկրետ ժամկետ։ Իսկ թե ինչ է նշանակում նրանց «մոտակա ժամանակը», ավանդատուները արդեն գիտեն։ «Պատասխանի» մեջ նրանք նշել են, որ իրենց պարտքը ավանդատուներին ոչ թե 15, այլ 2,3 մլն դոլար է։ Բայց ի՞նչ է դրանից փոխվում, եթե ավանդատուները, միեւնույն է, իրենց գումարը չեն ստանում։ Կողմնակալի եւ անպատասխանատու դիրք է զբաղեցրել այս հարցում նաեւ Կենտրոնական բանկի ղեկավարությունը։ Սակայն, քանի որ Կենտրոնական բանկը պարտավոր է վերահսկել բանկերի աշխատանքը եւ պատասխանատու է նրանց գործունեության համար, ես ուզում եմ դիմել Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին եւ «Միավորված բանկի» նախագահ Հովսեփ Գալստյանին հարցով, թե երբ եմ ես, վերջապես, ստանալու սեփական փողերս։ Վերադարձրե՛ք իմ փողը։ Հուսով եմ, որ վերոնշված պարոնայք խուլ ու համր չեն ձեւանա։ ՄԱՐԻՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ «Միավորված բանկի» ավանդատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել