Լրահոս
Օրվա լրահոսը

Մեխանիկորեն

Նոյեմբեր 30,2001 00:00

Բայց չէ՞ որ չի կարելի Մեխանիկորեն ավելացված իմ հոսանքի պարտքի (9648 դրամ՝ 01.01.2001թ. դրությամբ) կապակցությամբ ՝«Նոր Նորք» էլեկտրացանցի պետ Վարդան Ջհանգիրյանի (ռազմական դատախազի եղբոր) հետ հանդիպելու իմ բոլոր փորձերը մնացին ապարդյուն: Քանի որ քարտուղարուհիները, իսկ դրանք անթիվ-անհամար են, նրան զօրուգիշեր պաշտպանում են, ստիպված էի այդ հարցով դիմել գլխավոր ինժեներ Լ. Հակոբյանին: Բազմիցս դիմեցի, բայց՝ ապարդյուն: Ի դեպ, 2001թ. մարտից միջոցների բացակայության պատճառով զրկված եմ կոմունալ վարձեր վճարելու հնարավորությունից, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի վարձը, ինչի մասին զգուշացրել էի կառավարությանը: Մայիսի 7-ին, ժամը 11-ին գնացել էի էլեկտրացանց, որոշելով կյանքի գնով ներխուժել պետի՝ Վ. Ջհանգիրյանի, մոտ: Այդ միջոցին նրան պաշտպանողներից մեկը գցվեց իմ կողմը՝ իր ամբողջ ուժով գրասենյակի դուռը պահելու նպատակով: Այդ ժամանակ զայրացած Ջհանգիրյանը, փոխարենը նկատողություն անի իր քարտուղարուհուն, արդեն իր գրասենյակում անընդհատ կրկնելով. «Բայց չէ՞ որ չի կարելի, չէ՞», սկսեց հրապարակավ տարբեր բնույթի վիրավորանքներ հասցնել ինձ: Պարզվեց, որ այդ «չէ՞ որ չի կարելի»-ն միայն ինձ էր վերաբերվում: Սպառնալով ոստիկանություն կանչել, տարիք էր ինձ հիշեցնում՝ «Դու 70 տարեկան ես»: Ինձ համար անհայտ մնաց՝ ի՞նչ կապ ունի իմ տարիքը եւ 2001 թվականի դրությամբ՝ 9648 դրամի ապօրինի կերպով հասցրած իմ պարտքի մնացորդը: Հակոբյանն ու այլոք սպառնում էին ոստիկանությամբ: Դեպքի վայրում հայտնվեց ներքին գործերի բաժնի թաղային մայոր Անդրանիկը (ազգանունը չեմ հիշում): Նրա պետը Եպիսկոպոսյանն է, որը երկու տարի առաջ արհամարհեց իմ բանավոր դիմումը՝ օրինապահ աշխատակիցների վերաբերյալ: Ուրեմն, եթե ես միայնակ, անպաշտպան եմ՝ ով ինչպես ցանկանում է՝ կարող է կեղծարարություններ, ավազակություններ անել իմ նկատմամբ: Հենց այսպիսի վերաբերմունքը ստիպեց ինձ ՆԳ-ի փոխնախարար Հ. Վարյանի անունով բողոք գրել, որն, օգտվելով պաշտոնից, պարբերաբար արդարացնում է իր ստորադաս աշխատակիցներին, որի արդյունքում ստեղծվում է կեղծիքների համար բարվոք մթնոլորտ: Իմ անունով անօրեն պարտք՝ 9648 դրամ, գրելու հարցով դիմել եմ համապատասխան բոլոր ատյաններին՝ էներգետիկայի նախարար՝ Կ. Գալուստյանն, որն իր հերթին ունի աշխատակազմի նախարար-ղեկավար, իսկ հսկիչ-ծառայության պետի մոտ գտնվում են նախարար Գալուստյանին գրված իմ բոլոր բողոքներն ու դիմումները, որոնք պահպանվում են արխիվում: Նաեւ դիմել եմ «Քաղաքային էլեկտրացանց»172ի Ավագյանին, էլ չասեմ վարչապետի մասին: Միակ հարգված նախարարը սոցապահովման նախարար Ռազմիկ Մարտիրոսյանն է, որն առանց որեւէ մեծամտության զբաղվում է թոշակառուների ընդունելությամբ, փորձելով օգնել յուրաքանչյուր թոշակառուին եւ հաշմանդամին: Հետեւելով նրա օրինակին, ընդունելությամբ են զբաղվում նրա տեղակալները: Բազմիցս լսել եմ Ռ. Մարտիրոսյանի հասցեին շնորհակալության խոսքեր: Օգտվելով առիթից, ցանկանում եմ ասել՝ քանի որ գտնվում եմ ծայրահեղ ծանր վիճակում, սոցապահովման նախարարությունը բավարարել է իմ խնդրանքը՝ երկտարիֆային հաշվիչ տեղադրելու վերաբերյալ: Սակայն էլցանցը հրաժարվեց այն տեղադրելուց, քանի որ ես համաձայն չեմ հաշվիչը ընդհանուրների հետ տեղադրել, իսկ նրանք չեն ուզում տան մեջ տեղադրել հաշվիչը: Ասեմ նաեւ, որ էներգետիկայի նախարարությունում՝ իմ բողոքների շարքում գտնվում է ակտ, որը կազմված է համապատասխան հանձնաժողովի կողմից՝ իմ սեփական հաշվիչը ստուգելու արդյունքում: Խնդրում եմ օգնել ինձ երկտարիֆային հաշվիչ տեղադրելու հարցում, քանի որ Նոր Նորքում ջեռուցում չեն ապահովում: ԵՎԳԵՆՅԱ ՄՈՒՐԱԴՈՎԱ Մենք ակնկալում ենք պաշտոնական պարզաբանումներ վերոնշյալ խնդրի շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել