Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԴԻՎԵՐՍԻԱ»

Նոյեմբեր 30,2001 00:00

«ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԴԻՎԵՐՍԻԱ» «Հայոց տուն» միությունը երեկվա իր ասուլիսի ժամանակ (թեեւ մասնակցում էին 3 լրագրող եւ 2 ազգափրկիչ կազմակերպությունների ներկայացուցիչներ) հայտարարեց, որ դիմելու է դատարան՝ «դատարանի միջնորդության հիմքի վրա հարուցելու քրգործ»։ Խոսքը նախագահի նկատմամբ հարուցվելիք գործի մասին է։ Ներկայացնելով Գլխավոր դատախազությունից ստացված գրավոր պատասխանը՝ «Հայոց տան» նախագահ Վ. Պետրոսյանը այն որակեց «միայն մի կիսագրագետ երկտող, որտեղ Պետական շահերի վարչության պետը պաշտպանում է Քոչարյանի շահերը, չհերքելով մեր ներկայացրած դիմումում նշված եւ ոչ մի օրինախախտում»։ ՊՇՊ վարչության պետ Գեւորգ Դանիելյանը, անդրադառնալով (չգիտես ինչու՝ 1998 թ. հունիս եւ դեկտեմբեր ամիսների) ՀՀ նախագահի կողմից արտահերթ նստաշրջաններ չհրավիրելու, ինչպես նաեւ ՀՀ նախագահի հրամանագրերի օրինականության հարցերի կապակցությամբ բարձրացված հարցին, գտել էր, որ «հարցերի քննարկումը դուրս է դատախազության լիազորությունների շրջանակից»։ Շրջանակների ներսում, ըստ Վ. Պետրոսյանի, ընկած էր մենաշնորհային դիվերսիան, սակայն ո՞ր՝ չասաց։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել