Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Նոյեմբեր 29,2001 00:00

ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ Եվ այսպես, ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի հոբելյանական 10-րդ մրցաշարը հատեց եզրագիծը։ Այն մեկնարկեց բավական ուշացումով՝ ֆեդերացիայի եւ ակումբներից մի քանիսի միջեւ լուրջ տարաձայնություններ կային։ Բարեբախտաբար, հաջողվեց, ի շահ Մեծն ֆուտբոլի, որոշ չափով հարթել դրանք, ու առաջնությունը մեկնարկեց։ Սակայն ընթացքը նույնպես հարթ չեղավ։ Որոշ ակումբներ մրցաշրջանի ընթացքում շարունակեցին իրենց սկզբունքային պայքարը, ֆեդերացիան էլ իր հերթին ժամանակ առ ժամանակ փոխզիջումների գնաց, բայց եղան նաեւ պահեր, երբ ամուր կանգնեց իր դիրքերում՝ հանդես բերելով ոչ պակաս սկզբունքայնություն։ Մի խոսքով, հայկական ֆուտբոլում մրցաշրջան-2001-ն առանձնացավ աննախադեպ բուռն ընթացքով ու հասավ իր տրամաբանական ավարտին։ Տրամաբանական նախեւառաջ այն առումով, որ «Փյունիկը» արժանիորեն ժամկետից շուտ նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը։ Բայց դա ամենեւին էլ չստվերեց առաջնության վերջնամասը, այսինքն՝ հետագա պայքարը չկորցրեց իր իմաստն ու հետաքրքրությունը։ 2001թ. Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» անվերապահ հաղթանակի պայմաններում էլ համառ պայքար էր ընթանում «Զվարթնոցի», «Սպարտակի» «եւ «Շիրակի» միջեւ։ Այս երեք թիմերը միմյանց միջեւ մնացած տուրերում պայքարում էին մրցանակային տեղերի համար։ Ու մինչեւ երեկ՝ վերջին տուրը, հայտնի չէր թե նրանցից ով տեղ կզբաղեցնի առաջին եռյակում եւ որ մեկին ինչ մեդալ բաժին կհասնի։ Ու, ամենայն հավանականությամբ դա էր պատճառը, որ թե «Զվարթնոցը», թե «Սպարտակը» իրենց եզրափակիչ խաղն անցկացրին մեծ վերելքով ու երկուսն էլ կարեւոր հաղթանակ տարան։ «Զվարթնոցը» Ոսկեհատում 5։3 հաշվով հաղթեց «Փյունիկին», իսկ «Սպարտակը» Արտաշատում 4 անպատասխան գնդակ անցկացրեց «Կոտայքի» դարպասը։ Արդյունքը եղավ այն, որ երկու ակումբներն էլ առաջնությունը եզրափակեցին՝ իրենց հաշվարկում ունենալով հավասար՝ 48, միավոր։ Սակայն, համաձայն ՀՀ առաջնության անցկացման կանոնակարգի, արծաթե մեդալը, շնորհիվ ավելի շատ թվով ընդհանուր հաղթանակի (16) շնորհվելու է «Զվարթնոցին», իսկ Հայաստանի արդեն իսկ նախկին չեմպիոն «Սպարտակը» բավարարվելու է «բրոնզով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել