Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՃԳՆԱԺԱՄ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ

Նոյեմբեր 29,2001 00:00

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՃԳՆԱԺԱՄ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ Գեղագիտության ազգային կենտրոնն այսօր հոսանքազրկման պատճառով դադարեցրել է իր ողջ աշխատանքային գործունեությունը։ Ինչպես տեղեկացրեց Կենտրոնի փոխտնօրեն Մանվել Խաչատրյանը՝ էներգետիկայի նախարարության 2001թ. նոյեմբերի 27-ի վճռով նախկինում կուտակված մոտ 3 մլն դրամ պարտքի պատճառով Գեղագիտության կենտրոնը հոսանքազրկվել է։ Չնայած, ընդամենը մի քանի օր առաջ, Կենտրոնը վճարել է կուտակված պարտքի մոտ կեսը՝ 1,5 մլն դրամ, միաժամանակ վճարելով ամսական գումարները։ Նշենք նաեւ, որ վերջին հաշվառումներից հետո կուտակված պարտքը կազմել է 1 մլն դրամ, որից մոտ 300.000 դրամը գրանցվել է տվյալ տեղամասին մատակարարող տեսուչի «անփութության» շնորհիվ։ Սակայն ինչպե՞ս կարող է Կենտրոնը մարել նշված գումարը, եթե պետությունը սույն թվականի օգոստոս ամսից մինչ օրս չի ֆինանսավորել Գեղագիտության ազգային կենտրոնը։ Եվ դա այն դեպքում, երբ ֆինանսների նախարարությունը պարտաճանաչ ֆինանսավորում է կրթության համակարգը։ Հավանաբար պատճառն այն է, որ Գեղագիտական կենտրոնը, որպես բաժնետիրական ընկերություն, ֆինանսավորվում է ոչ թե առանձին հոդվածներով, այլ մեկ տողով։ Հոդվածը գրելու ժամանակ պարզվեց, որ նույն անջատման օրը, դեռ ամիսը չլրացած, Կենտրոնի փոխտնօրեն Մանվել Խաչատրյանը մուծում է կատարել 110.000 դրամ։ Սակայն դա եւս հիմք չհանդիսացավ էլեկտրաէներգիայի մատակարարման համար։ ԻՐԻՆԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել