Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ

Նոյեմբեր 29,2001 00:00

Ուրիշ օրինակներ պե՞տք են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում Ճապոնիայում բնակվող 34172ամյա գերմանացի Մարկ Շելենսն իր թեկնածուական ատենախոսությունը պաշտպանեց «Ձեռքի խթանմամբ դրդված ուղեղի ակտիվության նույնացում մագնիսաէնցեֆալոգրաֆիայի ազդանշանների հիման վրա» թեմայով։ Այս ինստիտուտում սա առաջին դեպքն է, երբ արտասահմանցի գիտաշխատողը որոշում է իր աշխատանքը ներկայացնել հայ գիտնականների դատին։ «Առավոտը» որոշեց այս առթիվ զրուցել պրն Շելենսի եւ նրա հայ գործընկերների հետ։ 172 Պրն Շելենս, ինչո՞ւ որոշեցիք Հայաստանում պաշտպանել թեկնածուականը՝ հայերի խելացիությո՞ւնը, ծախսերի տարբերությո՞ւնը, թե՞… 172 Որ հայ գիտնականները խելացի են, դա անվիճելի է։ Ինչ վերաբերում է ծախսերին, ինձ համար ֆինանսապես ավելի էժան կլիներ, եթե Ճապոնիայում պաշտպանեի, քանի որ ճանապարհածախսը ահռելի գումար է կազմում։ Բանն այն է, որ ինստիտուտը, որտեղ աշխատում եմ, այդ հնարավորությունը չունի։ Ասենք, եթե գնայի Ամերիկա, Գերմանիա, թե մեկ այլ երկիր, միեւնույն է, պետք է կուրսեր անցնեի՝ առնվազն մեկ կամ մի քանի տարի, քանի որ իրենց համակարգն է այդպիսին. սկզբում պետք է ընդունվեի ասպիրանտուրա, հետո նոր պաշտպանեի դիսերտացիան։ Եվ հետո, Ճապոնիայի ու Հայաստանի լաբորատորիաները 1998172ից համագործակցում են, ընդհանուր նախնական աշխատանքներ են կատարել։ Եվ քանի որ ինձ հետ Ճապոնիայում աշխատող երկու ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ներկայացուցիչներն արդեն պաշտպանել էին ատենախոսությունը հենց այս ինստիտուտում եւ մասնագիտացված խորհուրդը ծանոթ էր այդ բնագավառին, ես նպատակահարմար գտա, որ սա միակ ռեալ հնարավորությունն է ինձ համար, որովհետեւ ուր էլ որ գնայի, պետք է աշխատանքս ժամանակավոր դադարեցնեի, իսկ այստեղ եւ շարունակում եմ աշխատանքս՝ եւ պաշտպանում եմ ատենախոսությունս։ 172 Իսկ եթե Ձեզ հնարավորություն ընձեռվեր Երեւանում բնակվել եւ աշխատել։ 172 Ինձ այստեղ շատ լավ են վերաբերվում եւ ես դժգոհելու տեղ չունեմ։ Միակ պրոբլեմը լեզուն չիմանալն է։ Եթե հնարավորություն ընձեռվի Երեւանում աշխատել, դեմ չեմ լինի։ 172 Ի՞նչ նոր ձեռքբերումների կարելի է հասնել ձեր ատենախոսության շնորհիվ՝ ուղեղի հետազոտման աշխատանքներում։ 172 Գոյություն ունեցող մեթոդները թույլ էին տալիս ուսումնասիրել այդ տվյալները կամ վերլուծել մինչեւ ինչ172որ սահման, քանի որ դրանք սահմանափակ են։ Առաջ ուսումնասիրվում էր, թե ուղեղի ակտիվացիան որտեղ է գտնվում, իսկ հիմա կարելի է ուսումնասիրել, թե ինչպես են այդ ակտիվացիաները փոփոխվում ժամանակի ընթացքում՝ տեղի եւ ուժի տեսակետից։ Մի հետաքրքիր միջադեպ պատմեց Մարկ Շելենսը։ (Ուշադրություն, կանայք172 Հ. Պ.)։ Երբ ճապոնացիներն իմացել են, որ Մարկը Հայաստան է գալու, բոլորը միաբերան ասել են, որ նախանձում են իրեն, քանի որ ամենագեղեցիկ կանայք գտնվում են Հայաստանում։ Պարզվում է, որ ճապոնական հեռուստատեսությամբ ցուցադրված ինչ172որ հաղորդման ժամանակ ասել են, որ հայ աղջիկներն ամենագեղեցիկն են։ Ինքն էլ է գտնում, որ դա, իրոք, այդպես է։ Ինչ վերաբերում է Մարկի հետագա աշխատանքին, ապա դա կախված է Ճապոնիայում գտնվող Ռիկենի ինստիտուտի ղեկավարությունից։ Արմեն Սարգսյանը կրտսեր գիտաշխատող է, որը մեծ աշխատանք է կատարել այս գործում, քանի որ պաշտպանությունը ներկայացվել էր անգլերեն եւ թարգմանվել էր լաբորատորիայի աշխատակիցների օգնությամբ։ 172 Դուք հրավերով եղել եք Ռիկենում։ Աշխատանքային պայմանների ի՞նչ տարբերություն եք տեսել։ 172 Ֆիզիոլոգիայի ինստիտուտը վաղուց կապեր ունի Ճապոնիայի Ռիկենի ինստիտուտի հետ եւ ինստիտուտների ղեկավարները 2000172ի հոկտեմբերին պայմանավորվածություն ձեռք բերեցին, իսկ հետո էլ ստորագրեցին ավելի սերտ համագործակցության եւ երիտասարդ գիտնականների փորձի փոխանակման մասին պայմանագիր։ Բացի այդ, մեր լաբորատորիան սերտ համագործակցում է «Մարդու ուղեղի դինամիկայի հետազոտման» լաբորատորիայի հետ, որի աշխատակից է հանդիսանում Մարկը։ Այդ համագործակցության սահմաններում կարճատեւ ժամանակով եղա Ռիկենի ինստիտուտի լաբորատորիայում։ Աշխատանքային պայմանների տարբերությունն ահավոր մեծ է։ Ճապոնիայի կառավարությունը գումար չի խնայում գիտության բոլոր ճյուղերի համար։ Բերեմ միայն մեկ օրինակ եւ ամեն ինչ պարզ կլինի՝ նրանք ունեն մագնիսաէնցեֆալոգրաֆիայի գրանցող սարքավորում, որն արժե մոտ 5 մլն դոլար։ Էլ չեմ ասում աշխատողների համար ստեղծված պայմանների մասին։ Այնտեղ գիտաշխատողը ստանում է 41725 հազար դոլար, իսկ Հայաստանում՝ մոտ 13 հազար դրամ։ Եվս մի բան՝ նրանց մոտ հեռախոսները չեն անջատվում, գիտնականները ձմռանն էլ են աշխատում, քանի որ ջեռուցման պրոբլեմ չունեն։ Իսկ մեզ մոտ, երբ բնական պահանջ ես ունենում, 8172րդ հարկից իջնում ես 1172ին հարկ, քանի որ ջուրը վերեւ չի բարձրանում։ Բերե՞մ ուրիշ օրինակներ…. ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել