Լրահոս
Օրվա լրահոսը

Օրերս Երեւանի 8220Հայբուսակ8221 ինստիտուտում անցկացվեց բարեգործական մեծ միջոցառում: 500-ից ավելի ուս

Նոյեմբեր 24,2001 00:00

Դեպի դրախտ Օրերս Երեւանի 8220Հայբուսակ8221 ինստիտուտում անցկացվեց բարեգործական մեծ միջոցառում: 500-ից ավելի ուսանողներ եւ դասախոսներ լրացրին ոսկրածուծի դոնորների շարքերը: Ամեն տարի Հայաստանում լեյկեմիայով տառապող հիվանդների թիվն ավելանում է 100-ով: Նրանց բուժման եղանակը մեր երկրում մեկն է՝ քիմիաթերապիա: Միեւնույն ժամանակ՝ առաջադեմ աշխարհն անցել է ոսկրածուծի փոխպատվաստման մեթոդին, որի շնորհիվ հիվանդների 90 տոկոսը ապաքինվում է: Գոյություն ունեն մոտ 35 համապատասխան ռեեստրներ, ներառած 5 միլիոնից ավելի դոնորներ, սակայն նրանցից եւ ոչ մեկը ի վիճակի չէ օգնել հայ հիվանդին: Բանն այն է, որ հայերը իրենց գենետիկ կառուցվածքով սպեցիֆիկ են եւ մեր հիվանդներին կարելի է փոխպատվաստել միայն ազգությամբ հայի ոսկրածուծ: Անհրաժեշտ է, որ դոնորը եւ ռեցիպիենտը համընկնեն իրենց անտիգեններով: Այդ պատճառով՝ 2000թ. դեկտեմբերին Հայաստանում իր գործունեությունը սկսեց Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստր բարեգործական հիմնադրամը: Մեկ տարվա ընթացքում այստեղ ներգրավվեց 1500 դոնոր: Գործը դեռ նոր է գլուխ գալիս եւ պահանջում մեծ քարոզչական աշխատանք: Սակայն «Հայբուսակի» ուսանողները կարծես շատ ավելի հասուն մոտեցան այդ հարցին: Պատճառը գուցե այն էր, որ նրանց զգալի մասը ապագա բժիշկներ են եւ քաջատեղյակ, որ հանձնելով 5 մլ արյուն՝ հետագայում մարդու կյանք փրկելու հնարավորություն են ստանում: Ինչ խոսք, դոնորների շրջանակը չսահմանափակվեց միայն բուժական եւ ատամնաբուժական ֆակուլտետի ուսանողներով: Լեյկեմիայով հիվանդներին ոչ պակաս եռանդով օգնության ձեռք մեկնեցին նաեւ տնտեսագիտական եւ հումանիտար բաժինների սաները, ինստիտուտի պոլիկլինիկայի աշխատակիցները եւ նույնիսկ ամենափոքրերը՝ ինստիտուտին կից քոլեջի ուսանողները: Բարեգործական այս միջոցառումը տվեց շղթայաձեւ ռեակցիա: «Հայբուսակից» օրինակ վերցրեց նաեւ «Արմենիա» հանրապետական կենտրոնը, որտեղ բարձրկուրսեցիները անցնում են իրենց պրակտիկան: Ուսանողներին միացավ կենտրոնի բուժանձնակազմը՝ գլխավոր բժիշկ Գ. Գրիգորյանի գլխավորությամբ: «Հայբուսակի» ռեկտոր Անահիտ Հարությունյանը հավաստիացնում է, որ նմանատիպ միջոցառումները համախմբում են ժողովրդին: «Պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս աստվածահաճո գործին միանան մեր հայրենակիցները աշխարհի տարբեր ծայրերում: Ես համոզված եմ, որ մեր շրջանավարտները, որոնք շարունակում են ուսումը եւ աշխատում Ռուսաստանի տարբեր կլինիկաներում, կդառնան այս գործի քարոզիչներ»: Իսկ ազգային ռեեստրի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը համոզված է, որ սա կանաչ ճանապարհ է դեպի դրախտ: Այսինքն՝ «Հայբուսակն» ապահովեց իր դրախտային ապագան: Այժմ հերթը մյուսներինն է: ՄԱՐԳԱՐԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել