Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու շաբաթ առաջ հրապարակել էինք հարցազրույց Հայաստանի Մարքսիստական կուսակցության գլխավոր քարտուղար

Նոյեմբեր 24,2001 00:00

Մարքսիստն ու Կեսարը Երկու շաբաթ առաջ հրապարակել էինք հարցազրույց Հայաստանի Մարքսիստական կուսակցության գլխավոր քարտուղար Դավիթ Հակոբյանի հետ, որից հետո նա դիմեց մեզ արդեն նամակով։ «Առաջինը Կեսարն էր, որ իր մեծ քաղաքներում իր բարեկամների ու մտերիմների հետ մեծ ու լուրջ գործերի մասին սիրում էր խորհել ու կիսվել նամակով»,- նախ Պլուտարքոսի խոսքերն է նամակում մեջբերել Դավիթ Հակոբյանը։ Արդ, ներկայացնենք, թե ինչ «մեծ ու լուրջ գործերի մասին» է մեզ հետ խորհել ու կիսվել Հայաստանի թիվ 1 մարքսիստը։ Ներկայացնենք նամակի այն հատվածները, որոնք հավելյալ պարզաբանումներ են պարունակում հարցազրույցում արծարծված խնդիրների շուրջ. «Մեր «բլից-ճեպազրույցը» լույս աշխարհ գալու հաջորդ օրը փողոցում հանդիպելով մեր երիտասարդ մարքսիստներից մեկին, որը վերեւներում չինովնիկական կարիերա է մաքառում, հարցրի՝ «Մանչս, մեր մասին հասարակության մեջ ի՞նչ են շաղակրատում»։ Սա թե. «Օ՜, տեր իմ, վերեւներում ահավոր հայհոյում են, իսկ ներքեւներում՝ բուռն ծափահարում…»։ Ուրեմն ասացի «ըՏռ ՉրԴ ՑՈՍՌ ՉՉ255ջՈսՌ»… Ճեպազրույցի ոճի մասին… Ձեր տնտղող, սուր, խորաթափանց ու սահմռկեցուցիչ հարցերի տարափին դիմակայելու համար իմ կողմից ընտրվեց «Մերկասոփեստական» ոճի տակտիկան՝ «հակիրճ, իմաստավորված ու դիպուկ» պատասխաններով… Այս ոճը հոգեհարազատ գաղափարի զենքն էր անտիկ աշխարհի այնպիսի մեծ հռետոր տրիբունների, ինչպիսին Մակեդոնացին էր, Կեսարն էր, Կիկերոնն էր… որոնք երեքից հինգ բառով պարտավոր էին գաղափարական նոգդաունի ենթարկել հակառակորդին… Հիմա հասկացա՞ք մարքսիստների ու Գայոս Հուլիոս Կեսարի կապը… Ներքինիների մասին- հՐպՊվպչՏ ՐՏՊՈ – «ՑպսպՉՌՊպվՌպ»… Խոսքն ամլատված գլխավոր եւ երկրորդական հեռուստատեսությունների մասին էր, որոնք փոխանակ առաջ փառաբանեն թագավորությանը (ժողովուրդ), նրանց հալ-հարաքյաթից պատմեն (Կարդինալ Ռեշելյոյի խոսքերն են), նոր՝ թագավորին, հակառակն են անում՝ ժողովրդի աչքից ընկնելով…»։ Նամակին կից պրն Հակոբյանն ուղարկել է իր կենսագրությունը «որպես «լրատվական անհրաժեշտություն»՝ հանուն անաղարտ պատմամատենագրության»։ Քանի որ «Առավոտը» միշտ առանձնացել է պատմամատենագրության հանդեպ իր խորին պատկառանքով եւ ակնածանքով, ուստի ներկայացնենք Դավիթ Հակոբյանի անձի բնութագրի որոշ առանձնահատկություններ, ըստ նրա նախընտրական բուկլետի։ Եվ այսպես, այն երանելի ժամանակներում, երբ նա պատգամավորության թեկնածու էր թիվ 3 ընտրատարածքում, Դավիթ Հակոբյանի համար բնութագրական էր. «Մոլեռանդության հասնող գաղափարական նվիրվածությունը… Նա միշտ կանգնած է թույլերի ու անպաշտպանների կողքին՝ Դոն Քիշոտի պես։ Չի սիրում խոնարհվել «ուժեղներին», բախտի սանդուղքին պատահական վեր խոյացած «ոսկեզօծ ապուշներին»։ Մեծամեծ պաշտոնյաներին միշտ դիտում է վերլուծական քննադատության սառը ցինիզմով։ Պաշտոնատար անձանց աթոռը նրա վրա ահաբեկող, ճնշող ազդեցություն չի գործում… Նրա մտքին ու մտածելակերպին ներհատուկ են ռոմանտիզմը, փիլիսոփայական խառնվածքով ինքնաքննադատությունը… Օժտված է ասպետական վեհության հասնող ներողամտության եւ հավասարակշռված, արքայավայել բարձր բարոյակամային հատկանիշներով… Ծնվել է 1949-ի նոյեմբերի 29-ին (իսկակա՛ն մարքսիստ է- Ա. Ի.) պատմական Մեծ Հայքի 13-րդ նահանգ Ուտիքի Տավշո գավառի Տավուշ-Բերդ ավանում… ազնվատոհմիկ մտավորական կոմունիստների ընտանիքում։ Իսկական արիացի է»։ Դավիթ Հակոբյանի քաղաքական բնութագրի մեջ նշված է, որ նա «մարքսիզմի ծանր հրետանին է… Ստեփան Շահումյանից հետո՝ Հայաստանի մարքսիստական կուսակցության երկրորդ հիմնադիրը… Օժտված է բարձր մակարդակի քաղաքական արտիստիզմով, հզոր, ազդեցիկ բանավոր խոսքով, ճարտասանության արվեստի հասնող հռետորիկայով։ Նրա քաղաքական թեզիսները հակիրճ են, հնչեղ, իմաստավորված… Չի ընդունում կոմպրոմիսների ու կոմպրոմատների մարտավարությունը, նախընտրում է հակառակորդներին ծնկի բերել միայն գաղափարական զենքով, ասպետորեն։ Նրա մուտքը «մեծ քաղաքականության» մարտադաշտ 3-րդ հազարամյակի նախաշեմին խորհրդանշում է պատմական Ուտիքի մուտքը քաղաքական թատերաբեմ՝ գահերեցության խստագույն պահանջներով, ինչպես Սյունիքի մուտքը՝ 5-րդ դարում, Շիրակինը՝ 8-րդում…»։ … Իսկ այժմ համեմատեք այս ամենը անտիկ աշխարհի կեսարների անձնական ու քաղաքական բնութագրերի հետ եւ փորձեք գտնել գոնե 3, լավ՝ 5 տարբերություն։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել