Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 20-ը Երեւանում կայացավ Մանկապատանեկան թատերական փառատոնը, որին մասնակցում

Նոյեմբեր 23,2001 00:00

Տոն երեխաների, նաեւ մեզ համար Հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 20-ը Երեւանում կայացավ Մանկապատանեկան թատերական փառատոնը, որին մասնակցում էին 20 մանկական թատերախմբեր եւ թատրոն-ստուդիաներ: Նոյեմբերի 20-ին Երեւանի «Մետրո» թատրոնում փառատոնի փակման արարողությունն էր: Փառատոն, բացում-փակում, արարողություն… բավական հանդիսավոր են, չէ՞… Իսկ իրականում հանկարծ հավաքվեցին մի քանի «առաքյալներ», մեր կյանքի ու իրականության համար խիստ անհամատեղելի անհատներ ու որոշեցին «խոսել» իրենց արածի մասին: Նրանցից ամեն մեկը առանձին-առանձին ստեղծել էին իրենց աշխարհը, արտահայտվելու ձեւը, իրենց աշխարհընկալումն ու մտածածը ներդնելու տարբերակը: Ու որոշեցին միասին ներկայանալ, դրանով իսկ միավորվել, համախմբվել, որ հզոր լինեն, որ, գուցե, լսելի լինեն: Ու սարքեցին տոն, տոն իրենց ու երեխաների համար: Մեկ ամիս շարունակ մանկական թատրոնները մեկիկ-մեկիկ իրենց տեսակը հաստատեցին, իրենց խոսքը ասացին… ու երջանիկ էին թե մեծերը, թե փոքրերը: Եվ երեւույթը եկավ հաստատելու մեր կյանքի չգրված ու ցավալի օրենքներից մեկը, թե յուրաքանչյուրը իր գլխի ճարը պիտի տեսնի, մինչեւ… Մինչեւ գուցե թե կհասունանանք ու կգիտակցենք, որ ազգը պահել է պետք, իսկ ազգը պահելու համար որոշակի մտածողություն ու հավատամք է պետք, որի համար որոշակի մակարդակ ու գիտակցություն. մակարդակը ապահովելու համար կրթություն է պետք, իսկ ամեն իմաստով կիրթ լինելու համար, պետք է հասկանալ, թե ինչ է դա նշանակում ընդհանրապես:8230 Մեր կյանքի «մութ» տարիները շատ բան ավերեցին. ոչ միայն նյարդեր ու առողջություն, որ չի վերականգնվում, այլեւ մտածողության փոփոխություն, որ շարունակում է իր ավերածությունը: Նոր սերունդը մոռացավ կարդալը, մտահորիզոնը նեղացավ, լեզուն խաթարվեց, տեսակը փոխվեց, իրական արժեքները տեղի տվեցին: Մեր առաքյալները գիտեն, որ տեսակը պետք է պահպանել, մոռացածը` ետ բերել, կորածը` վերագտնել: Նրանք գիտեն, որ պետք է սերունդը կրթել, խոսքը մաքրել, գեղեցիկի զգացողություն սերմանել, կյանքի ճղճիմությանը կուլ չգնալ: Նրանք իրենց գործը անում են. պարզապես հիմա հավաքվեցին, սարքեցին իրենց տունը, եւ ուրախ էին… բեմը իրենց տունն էր, իրենք իրենց երեխաների հետ էին ու անկաշկանդ, ջերմ, լիաթոք ուրախանում էին: Հարգելի պետական այրեր, եկեք միացեք ինձ, որ ընդամենը դիտող էի, ու շնորհակալություն ասենք, որ կա մարդու այդ տեսակը, գուցե զարմանալի, բայց նաեւ հրաշալի տեսակը: Եկեք նաեւ ընդունենք, որ շքեղ ռեստորանների ու սրճարանների կողքին (որոնց եւս բնավ դեմ չեմ) քոսոտած, աղքատիկ թատրոնների դահլիճները ոչ մեկին պատիվ չեն բերում: Ցանկանանք, որ փառատոնը շարունակվի, որ այդ զարմանալի մարդիկ չհոգնեն, որ մեր երեխաներին տոն պարգեւեն, կրթեն, նրանց համար հավատամք ձեւավորեն: Բայց այդ ամենը շարունակվի մեր օգնությամբ ու շքեղ դահլիճներում: ԼԻԼԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Հայաստանի գրողների միության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել