Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չորեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի 2-րդ փուլի խմբային մրցույթի շրջանակներում նախատեսված 4 հանդիպման փ

Նոյեմբեր 23,2001 00:00

ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ Չորեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի 2-րդ փուլի խմբային մրցույթի շրջանակներում նախատեսված 4 հանդիպման փոխարեն կայացավ 3-ը։ «D» խմբում Թուրինի «Յուվենթուսը» իր «Դելլե Ալփի» ստադիոնում հյուրընկալել էր Գերմանիայի «Բայերին»։ Սակայն եղանակն այդ օրն իր կամքը թելադրեց բոլորին։ Խիտ մառախուղի պատճառով, որի պայմաններում տեսանելիությունը չէր հասնում 20 մետրի, իսկ դա, փաստորեն, ֆուտբոլում գրեթե զրոյական վիճակ է, շվեդ մրցավար Ուրս Մայերը վճռեց, որ հանդիպումը չի կարող կայանալ։ Մրցավարի այս որոշումից հետո ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, թե խաղը հետաձգվում է մեկ շաբաթով, մինչեւ նոյեմբերի 28-ը։ Ճիշտ է, այժմ թե՛ Իտալիայում, թե՛ Գերմանիայում հարկադրված են լինելու փոփոխել նաեւ իրենց երկրների գավաթի խաղարկության նախապես նշանակված ժամկետները։ Նույն խմբում ընդգրկված Իսպանիայի «Դեպորտիվոն» տանն իր երկրպագուներին երջանկացրեց՝ երկու անպատասխան գնդակ խփելով «Արսենալի» դարպասը եւ գլխավորեց խմբի մրցաշարային աղյուսակը։ «C» խմբում Մադրիդի «Ռեալը», շարունակելով ԶԼ-ի այս մրցաշարում Իսպանիայի ակումբների հաղթարշավը, մրցակցի դաշտում 3։2 հաշվով պարտության մատնեց Չեխիայի «Սպարտային»։ Իսկ ահա Հունաստանի «Պանատինաիկոսը» բավականաչափ հյուրընկալ գտնվեց՝ ոչ-ոքի (0։0) խաղալով Պորտուգալիայի «Պորտուի» հետ։ Մրցաշարային աղյուսակներ «C» խումբ Ռեալ 1 1 0 0 3-2 3 Պորտու 1 0 1 0 0-0 1 Պանատին. 1 0 1 0 0-0 1 Սպարտա 1 0 0 1 2-3 0 «D» խումբ Դեպորտ. 1 1 0 0 2-0 3 Բայեր 0 0 0 0 – 0 Յուվենթուս 0 0 0 0 – 0 Արսենալ 1 0 0 1 0-2 0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել