Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեկ լրատվամիջոցների հետ հանդիպեցին ԱՆ կառուցվածքային բարեփոխումների

Նոյեմբեր 23,2001 00:00

«Ապառազմականացվա՞ծ» կառույց Երեկ լրատվամիջոցների հետ հանդիպեցին ԱՆ կառուցվածքային բարեփոխումների վարչության պետ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Նիկոլայ Առուստամյանն ու քրեակատարողական վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը, որոնք ներկայացրին ՆԳ նախարարության համակարգից ԱՆ տեղափոխելու խնդիրը։ Նիկոլայ Առուստամյանն ասաց, որ 1999-ից է ձեւավորվել իրենց վարչությունը, որի խնդիրն է եղել օրենսդրական բազայի ստեղծումը։ Ընդ որում՝ Եվրոմիության համատեղ աշխատանքների արդյունքում։ «Առավոտի» հարցին, թե «ի՞նչ տնտեսություն փոխանցվեց ԱՆ-ին», վարչության պետ Ն. Առուստամյանն ասաց, որ 14 քրեակատարողական հիմնարկներ եւ նույնքան վարչություններ։ Լուծարվել է մեկ ՈՒԱՀ՝ Ծաղկաձորինը, եւ ավարտվել են գույքագրման աշխատանքները։ 1437 աշխատակիցներից 64-ն է դիմում ներկայացրել՝ աշխատանքից ազատվելու համար։ Պատճառների մեջ նշվեց կենսաթոշակի անցնելու խնդիրը։ Մեկ վարչության պետ՝ գնդապետ Վանուշ Սարգսյանը, գործազուրկ է դարձել բարեփոխումների արդյունքում։ Ըստ Ս. Հովհաննիսյանի, քրեակատարողական 4 հիմնարկների պահպանությունն է այսօր իրականացվում ՆԳ ներքին զորքերի կողմից։ 2002-ին 1 մլրդ 612 մլն դրամ բյուջետային հատկացումներ կլինեն, դոնորային հաստատության դեր կստանձնի «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամը, որի նախագահի եւ ներհիմնարկային որոշ մանրամասներ Ն. Առուստամյանը գերադասեց չմանրամասնել։ Կալանավորների, ազատազրկվածների օրական սնունդը 2002թ. դրությամբ «գերաճ» կտա, 285 դրամի փոխարեն 310 դրամի սնունդ կտրվի։ «Առավոտը» հարցրեց, թե բարեփոխումների իրականացման արդյունքում, սոցիալական ծառայությունների ձեւավորման ճանապարհին ադմինիստրացիայում ինչ փոփոխություններ կլինեն եւ կանայք ինչպիսի ընդգրկվածություն ունեն։ Վարչության պետ Ս. Հովհաննիսյանն ասաց, որ որոշակի վիճակագրություն դեռ չունեն եւ խոստացավ «Առավոտին» տրամադրել վերոնշյալ ամփոփագրերը։ Նա ասաց, որ Աբովյանի կանանց եւ անչափահասների գաղութում են գտնվում հիմնականում դատապարտյալ կանանց սպասարկող կանայք։ Նշեմ, որ բյուջեից 30 մլն դրամ հատկացված է միայն բուժսպասարկման համար։ «Այս պահին ունենք 4400 դատապարտյալ, ազատազրկված, 1400-ը՝ գաղութ-բնակավայրերում։ Ունենք 37 անչափահաս դատապարտյալ, նրանցից 19-ը գտնվում է նախնական կալանքում։ Դատապարտված կանայք 115-ն են, նրանցից 23-ը գտնվում է նախնական կալանքում»։ «Ի՞նչ տվեց ՆԳՆ-ից ԱՆ ազատազրկվածների հիմնարկների անցումը» հարցին Ն. Առուստամյանը պատասխանեց՝ «ապառազմականացվեցին ՈՒԱՀ-ները»։ Իսկ ինչո՞ւ ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանը դեռ չի հանձնվել արդարադատության նախարարությանը, հավանաբար, միջգերատեսչական խնդիր է, ինչն անհաջող փորձեցին ժխտել նրանք։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել