Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նոյեմբեր 21,2001 00:00

ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ Մշակութային ժառանգության վերականգնման հիմնադրամը ստեղծվել է Զարգացման միջազգային գործակալության եւ ՀՀ կառավարության համաձայնագրով։ ՄԶԳ-ն մշակութային ժառանգությանն ուղղված նախաձեռնության համար տրամադրել է IDF դրամաշնորհ։ Դրամաշնորհի կառավարումը հանձնարարվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, իսկ վերահսկողությունը՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությանը։ Մշակութային ժառանգության վերականգնման հիմնադրամը նպատակ ունի բարելավել մշակութային հաստատությունների կարողություններն ու կառավարումը՝ դրանց գործունեության արդյունավետությունը ավելի բարձրացնելու միտումով, աջակցել Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը, օժանդակել հայ մշակութային ժառանգության ներկայացմանը՝ Հայաստանում եւ արտերկրում։ Հիմնադրամի առաքելությունը ՀՀ մշակույթի եւ մշակութային ժառանգության հրատապ լուծում պահանջող խնդիրների բավարարմանն օժանդակելն է եւ այդ նպատակով՝ ազգային մշակութային հաստատություններին անմիջական օգնություն տրամադրելը։ Հիմնադրամը դրամաշնորհներ կտրամադրի պետական, պետության մասնակցությամբ ստեղծված, ոչ կառավարական, մասնավոր կամ շահույթ չհետապնդող կազմակերպություններին, որոնք իրենց կենսունակությամբ ապահովում են բարձր պահանջարկ։ Հիմնադրամն առայժմ օժանդակություն չի տրամադրում անհատ արվեստագետներին եւ կատարողական արվեստի ճյուղերին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել