Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 21,2001 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Անկախ Հայաստանի կերտմանը, Արցախի ազատագրմանը որեւէ կերպ չմասնակցած, ձեռնասուն եւ անդեմ պատգամավորների միջոցով, անձի վերաբերյալ նախադեպը չունեցող բաց քվեարկությամբ, ներկա վարչախումբը պատգամավորական մանդատից զրկեց ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Վանո Սիրադեղյանին։ Այս խայտառակ քայլը իրականացվեց մի պետական եւ քաղաքական գործչի նկատմամբ, որի ներդրումը անկախ պետականության ստեղծման, Արցախի ազատագրման, երկրի ապաքրեականացման, կայունության եւ հասարակական կարգի հաստատման գործում անուրանալի է եւ անհերքելի։ ՀՀՇ վարչությունը այս քայլը դիտում է իբրեւ հերթական օղակը հալածանքների այն շղթայի, որը հյուսվել է Հայաստանի անկախ պետականության հիմնադիրների դեմ։ Դա ոչ միայն գորշ միջակությունների անհանդուրժողականության ողորմելի դրսեւորում է, այլեւ հակատրամաբանական՝ իր բացառիկ անհեթեթությամբ։ Անհարգելի համարվեցին հենց այս վարչախմբի կողմից քաղաքական հալածանքների հետեւանքով վտարանդիի կարգավիճակում հայտնված, ժողովրդի կողմից ընտրված Վանո Սիրադեղյանի բացակայությունները։ Վ. Սիրադեղյանին պատգամավորական մանդատից զրկելու աննախադեպ եւ անբարոյական քայլը ՀՀՇ վարչությունը գնահատում է որպես երեք տարուց ավելի շարունակվող քաղաքական հետապնդումների դրսեւորում եւ ՀՀՇ-ին քաղաքական ասպարեզից հեռացնելու սեւեռուն գաղափարի իրականացման փորձ։ Անհեռանկար համարելով վարչախմբի նմանատիպ գործելակերպը՝ ՀՀՇ-ն իր վճռականությունն է հայտնում քաղաքացիական հասարակության ստեղծման, ժողովրդավարական եւ իրավական պետության կայացման գործում։ ՀՀՇ վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել