Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 21,2001 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Խաղաղ հանրահավաքներ, երթեր, ցույցեր, ժողովներ անցկացնելու մարդկանց, քաղաքացիների իրավունքը ժողովրդավարության պարտադիր պայմաններից մեկն է եւ իր արտացոլումն է գտել նաեւ ՀՀ Սահմանադրությունում։ Մինչդեռ, իրականում իշխանությունները ո՛չ միայն չեն առաջնորդվում Սահմանադրության համապատասխան դրույթների պահպանումով, այլեւ՝ իրենց կամայական որոշումներով եւ գործողություններով սահմանափակում քաղաքացիների իրավունքները։ Իշխանությունների ապօրինի գործողությունների հետեւանքով. – տարբեր գերատեսչությունների, պետական կառավարման մարմինների, պաշտոնատար անձանց մակարդակով սահմանափակվում են ՀՀ քաղաքացիների հանրահավաքներ, ցույցեր, երթեր, ժողովներ անցկացնելու իրավունքները, – բռնություններ են կիրառվում խաղաղ հանրահավաքների եւ ցույցերի կազմակերպիչների նկատմամբ, 2000 թ. սեպտեմբերի 30-ի հանրահավաքին եւ ցույցին հաջորդեցին զանգվածային բռնություններ, ձերբակալվեցին երեք տասնյակից ավելի քաղաքացիներ։ Բռնություններ կիրառվեցին նաեւ 2001 թ. սեպտեմբերի 7-ի հանրահավաքի եւ ցույցի մասնակիցների հանդեպ, իսկ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար Պ. Մակեյանը ենթարկվեց 10-օրյա ապօրինի ազատազրկման, – չի խրախուսվում հանրահավաքների, ցույցերի անցկացումը գովազդող հայտարարությունների հրապարակումը իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցներում, – խոչընդոտներ են հարուցվում ՀՀ քաղաքացիների՝ հանրահավաքներին, ցույցերին մասնակցելու գործընթացում։ Մասնավորապես, 2001 թ. սեպտեմբերի 28-ի եւ հոկտեմբերի 26-ի հանրահավաքների ժամանակ արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանությունն արգելել է մարզերից ժամանող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների մուտքը Երեւան։ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհուրդը խստիվ դատապարտում է իշխանությունների ապօրինի գործողությունները եւ պահանջում է քաղաքացիների Սահմանադրությամբ նախատեսված հանրահավաքներ, երթեր, ցույցեր, ժողովներ անցկացնելու իրավունքը։ Միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 26, 44 հոդվածներով՝ ի նշանավորումն մարդու, քաղաքացիների ազատությունների եւ իրավունքների, ս/թ 10.12.01-ին, ժամը 15.00-ին, հրավիրում ենք երթ Երեւան քաղաքի Ազատության հրապարակից մինչեւ Բաղրամյան պող. եւ Պռոշյան փող. հատման խաչմերուկը։ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել