Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

… ՀԱՆԴ Է ԳՆՈՒՄ ՈՏԱԲԱՑ

Նոյեմբեր 20,2001 00:00

… ՀԱՆԴ Է ԳՆՈՒՄ ՈՏԱԲԱՑ Տավուշի մարզի Չորաթան գյուղում այսօր գործում են երեք վաճառքի կետեր։ Առաջարկը՝ թելադրված պահանջարկով, շատ սահմանափակ է՝ հիմնականում սննդամթերք, լվացքի փոշի, օճառ, էժանագին հուշանվերներ։ Շուկայի բացակայության, գործազրկության պայմաններում գյուղացիների համար դրամի միակ աղբյուրը տրվող կենսաթոշակն ու նպաստն է, ուստի առեւտուրն էլ հիմնականում կատարվում է այդ օրերին։ Մյուս օրերին ապրանքը վերցնում են կամ ապառիկ՝ գրանցելով պարտքերի տետրում, կամ ապրանքափոխանակությամբ (լոբի, ձու, ցորեն, եգիպտացորեն)։ Ինչպես տեղեկացրեց խանութներից մեկի վաճառող Գոհար Ապերյանը, օր օրի պակասում է գյուղացիների գնողունակությունը (ամսական դրամաշրջանառությունը լավագույն դեպքում հասնում է մոտ 200 հազար դրամի), հիմնականում գնում են «առաջին անհրաժեշտության» մթերքներ՝ ձեթ, շաքարավազ, ալյուր, փլավացու, սուրճ, քաղցրավենիք։ Եվ քանի որ նման սոցիալ-տնտեսական պայմաններում արդյունաբերական ապրանքների խանութ չկա, ուստի գյուղացին թեկուզ մի զույգ գուլպա գնելու համար պետք է հասնի 18 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ ավան, ծախսելով 800 դրամ։ Ուստի, հրաժարվելով այդ մտքից, կամ տնայնագործ գուլպա է հագնում, կամ էլ կարկատանի վրայից նորից կարկատում-հագնում, գնում կռիվը հողի հետ տալու… ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել