Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այս պատկերներից ընտրեք մեկը, որը ձեզ դուր կգա ամենաշատը, եւ ես կասեմ՝ ով եք դուք

Նոյեմբեր 17,2001 00:00

ԵՍ ԿԼՈՐ ԵՄ, ԴՈՒ՝ ԶԻԳԶԱԳ Այս պատկերներից ընտրեք մեկը, որը ձեզ դուր կգա ամենաշատը, եւ ես կասեմ՝ ով եք դուք Քառակուսի. Աշխատասիրություն, փութաջան, սկսած գործը մինչեւ վերջ հասցնելու պահանջ, համառություն, թույլատրող՝ հասնելու աշխատանքի ավարտին- ահա թե ինչով են աչքի ընկնում իսկական Քառակուսիները։ Դիմադրողականությունը, համբերությունը եւ հետեւողականությունը սովորաբար Քառակուսուն դարձնում են բարձրակարգ մասնագետ իր բնագավառում։ Քառակուսին ամենուր սիրում է կարգուկանոն եւ ճշտապահություն։ Բոլորը պետք է ժամանակին գտնվեն իրենց տեղում։ Պահանջկոտ է, զգույշ եւ զգոն։ Քառակուսու իդեալը՝ չծրագրված, կանխատեսելի կյանք։ Նրան հոգեհարազատ չէ անակնկալների եւ սովորական դեպքերի փոփոխության ընթացքը։ Ուղղանկյուն. Անձի ժամանակավոր ձեւ, որոնք կարող են «կրել» մյուս կայուն ֆիգուրները կյանքի որոշակի ժամանակահատվածում։ Նրանք մարդիկ են, որոնք բավարարված չեն ներկա ապրելակերպով։ Այդ իսկ պատճառով մշտապես զբաղված են լավ կյանքի, կենսակերպի փնտրտուքով։ Ուղղանկյան առաջնակարգ որակներն են՝ հետաքրքրասիրությունը, պրպտող միտքը, ակտիվ, կենդանի հետաքրքրասիրություն յուրաքանչյուր երեւույթի նկատմամբ եւ համարձակություն։ Նրանք բաց են նոր գաղափարների, արժեքների, մտածողության ձեւերի եւ կյանքի առջեւ, արագ ընկալում են ամեն նորը։ Երբեմն-երբեմն սիրախաղ են անում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։ Եռանկյունի. Պատկերն արտահայտում է առաջատարի, լիդերի հատկանիշներ։ Կենտրոնանալ գլխավոր նպատակից առաջ՝ ահա Եռանկյունու ամենատիպական, ամենաարժեքավոր առանձնահատկությունը։ Եռանկյունիները եռանդուն, անբռնազբոս, ուժեղ անհատներ են, որոնք դնում են հստակ խնդիրներ (նպատակներ) եւ, որպես կանոն, հաղթահարում այն։ Նրանք խիստ հպարտ են, պատվախնդիր եւ պրագմատիկ։ Ունակ են ներկայացնել վերադասին իրենց եւ ենթակաների աշխատանքների կարեւորությունը։ Ճշմարիտ եւ իրերի դրության տերը լինելու բուռն ձգտումը, պահանջը Եռանկյունուն դարձնում է անհատականություն, մշտապես պայքարող, մրցակցող։ Պահը չի կորցնում հասարակության մեջ երեւալու, «առաջին ջութակի» դերը ստանձնելու համար։ Շրջան. Հինգ պատկերներից ամենաբարյացակամն է։ Նա օժտված է բարձր զգացողությամբ, զարգացած էմպաթիայով (հուն.՝ ապրումակցում)։ Էմպաթիա՝ անձի ընդունակությունը՝ հասկանալու ուրիշի հոգեվիճակները եւ ապրումակցվելու նրա հետ։ Այն հատկապես հստակորեն է դրսեւորվում մարդկանց անմիջական փոխհարաբերություններում։ Այն հաղորդակցման ընդունակության անհրաժեշտ բաղադրիչն է եւ առանց դրա չկա մարդկանց լիարժեք շփում, մերձեցում։ Շրջանը զգում է օտարի ուրախությունը եւ ցավը՝ ինչպես իրենը։ Նա երջանիկ է, երբ բոլորը իրար հետ լեզու են գտել, հաշտ ու խաղաղ են։ Այդ իսկ պատճառով կոնֆլիկտների, ընդհարումների, միջադեպերի ժամանակ, ամենայն հավանականությամբ, առաջինը զիջումների է գնում, հաշտության ձեռք է մեկնում Շրջանը։ Նա ձգտում է գտնել ընդհանուրը, միջանկյալը, անգամ հակառակ տեսակետների մեջ։ Դժվարին կամ վիճելի իրադրության մեջ միշտ դիմում է մտերիմ մարդու օգնությանը։ Զիգզագ. Պատկերը խորհրդանշում է ստեղծագործություն։ Միանգամայն տարբեր, տարաբնույթ գաղափարների, կոմբինացիաների եւ դրա հենքի վրա ինչ-որ նորի, յուրահատուկի, օրիգինալի ստեղծում. ահա ինչ է դուր գալիս Զիգզագին։ Նրանք երբեք չեն բավարարվում եղած միջոցներով, եղանակներով, որոնց օգնությամբ առարկաներ են ստեղծվում եւ ստեղծվել անցյալում։ Զիգզագը հինգ ֆիգուրներից ամենախանդավառն ու դյուրագրգիռն է։ Երբ առաջանում է նոր, հետաքրքիր միտք, մտահղացում, նա պատրաստ է տարածել աշխարհով մեկ։ Զիգզագներն իրենց գաղափարների, մտահղացումների աննկուն քարոզիչներն են եւ ընդունակ իրենց հետեւից շատերին տանելու։ Շատ տպավորվող են, կարող են հեշտությամբ հուզմունք արթնացնել։ Մշտապես հոգ են տանում իրենց արտաքինի նկատմամբ եւ հաճույք ստանում։ Կազմեց ԱԼԲԵՐՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել