Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ալբոմն» ընդդեմ ապօրինության

Նոյեմբեր 17,2001 00:00

«Ալբոմն» ընդդեմ ապօրինության «Ալբոմ» ՍՊԸ-ի Երեւանի քաղաքապետի 1999թ. հունիսի 15-ի թիվ 825 որոշմամբ Առաքելյան փ. 58, 64 եւ 66 շենքերի միջեւ գտնվող տարածքում վարձակալական իրավունքով հատկացվել է 1222 քմ մակերեսով հողամաս՝ գյուղատնտեսական արտադրանքի շուկայի գործունեության նպատակով։ Քաղաքապետարանի հողի, գույքի եւ կադաստրի հետ կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր, վավերացվել նոտարական գրասենյակում, իսկ այնուհետեւ գրանցվել պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի պետական կոմիտեի լիազորված մարմնում՝ «Վկ. թիվ 00377»։ «Ալբոմ» ՍՊԸ-ն որպես պարտաճանաչ հարկատու մուծում է բոլոր տեսակի հարկերը, վարձերը եւ տուրքերը, միջին հաշվով ապահովում 60 աշխատատեղ։ Սակայն շուկայի անմիջական հարող տարածքում՝ Շինարարների փ. 15 շենքի դիմաց, առանց համապատասխան իրավունքի կանաչ գազոնների մայթի վրա տեղադրվել են վաճառասեղաններ՝ գյուղմթերքների վաճառք իրականացնելու համար։ Այդ ամենն իրականացվում է քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների, Աջափնյակի թաղապետարանի եւ ՆԳ մարմինների թողտվության պայմաններում, այն դեպքում, երբ ս/թ ապրիլին ձեր ցուցումով այն ապամոնտաժվել էր։ Նշված տարածքը բարեկարգելու, կանաչապատելու եւ սանիտարական հավուր պատշաճ վիճակում պահելու համար, առանց շահույթ ստանալու ակնկալիքների «Ալբոմ» ՍՊԸ-ն խնդրել էր վարձակալական հիմունքով տրամադրել իրեն, սակայն քաղաքապետարանի ճարտարապետական վարչությունը մերժել էր, պատճառաբանելով ՀՀ Հողային օրենսգիրքը։ Մինչդեռ անհասկանալի է ապօրինի շուկայի տեղադրման փաստը, նշված օղակների անտարբերությունը, անօրինականությունը վերացնելու անկարողությունը, ամենաթողության մթնոլորտը եւ Ձեր որոշումն անտեսելը։ Մեծարգո քաղաքապետ, շահարկվում է քաղաքապետարանի անունը, ուստի խնդրում ենք չմոռանալ Ձեր գործունեության սկզբնական շրջանի խոստումները փողոցային առեւտրի եւ ապօրինությունների վերացման ուղղությամբ։ Հայցում ենք Ձեր սկզբունքային եւ օբյեկտիվ մոտեցումը խնդրի լուծման գործում։ Կ. ՄԵԼՔՈՆՅԱՆ «Ալբոմ» ՍՊԸ-ի տնօրեն Շինարարների թիվ 15 շենքի 15-ից ավելի բնակիչներ դիմել էին Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին՝ տեղեկացնելով, որ իրենց բողոքներից հետո ապրիլ ամսին ապամոնտաժվել է վերոնշյալ տոնավաճառը, սակայն սույն թվականի նոյեմբերի 4-ին նշված վայրում, իրենց շենքի դիմաց, «գազոնների եւ մայթի վրա, կտրտելով գազոնների արգելափակոցները տեղադրել են վաճառասեղաններ»։ Այն, ի դեպ, նրանց սենյակների տակ է գործում եւ իրենք հարկադրված են «վայելել» վեճերի, աղմուկ-աղաղակի եւ հոտի ողջ «հմայքը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել