Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆՈՐՔԻ ԾԵՐԱՆՈՑԸ

Նոյեմբեր 14,2001 00:00

ՆՈՐՔԻ ԾԵՐԱՆՈՑԸ Մեր հարցին, թե այսօր ծերանոցն ի՞նչ միջոցներով է գոյատեւում, Նորք թաղամասում գտնվող տուն-ինտերնատի տնօրեն Անդրանիկ Դանիելյանը պատասխանեց, որ պետությունը հնարավորինս աջակցում է եւ մինչ օրս ծերանոցը ծայրահեղ ծանր վիճակում չի գտնվել, թեպետ գոյատեւում է նաեւ անհատ ձեռներեցների շնորհիվ։ Ծերանոցում կա 220 տեղ։ Սոցիալական ապահովության նախարարությունը տրամադրում է ուղեգրեր, որպեսզի առավել տարիքավորները կարողանան տեղավորվել ծերանոցում։ Տեղեկացանք, որ մի բարերարի օգնությամբ յուրաքանչյուր հարկում տեղադրվել է մեկ ջրատաքացուցիչ եւ ծերանոցի սպասարկող անձնակազմը ուշադրություն է դարձնում սանիտարահիգիենիկ վիճակին։ Առջեւում ձմեռ է։ Այս մասին ծերանոցի տնօրենը նույնպես հոգացել է եւ յուրաքանչյուր սենյակում տեղադրել մեկ ջեռուցիչ։ Այստեղ ծերերը կերակրվում են օրը 3 անգամ։ Շուտով ճաշացուցակի մեջ կընդգրկվեն դիետիկ սննդի տեսակներ, որը նախատեսված է հիվանդների համար։ Ծերանոցն ունի բուժկետ, ուր տարեցները օրը 2 անգամ բժշկական ստուգման են ենթարկվում, իսկ վիրահատության կարիք ունեցողները պետպատվերի շրջանակներում անվճար վիրահատվում են։ Այս խնդրում նրանց օգնել է Մալայանի անվան հիվանդանոցը։ Տնօրենը նշեց, որ ծերանոց են գալիս սոցիալական ծանր պայմանների պատճառով։ Նրանց մեծ մասը Ադրբեջանից բռնագաղթածներն են։ Այցելության վերջում զրուցեցինք ծերերի հետ, որոնք հաստատեցին նշվածը եւ ասացին, որ թեեւ «այստեղ լավ պայմաններ են ստեղծված ապրելու համար, բայց, այնուամենայնիվ, կցանկանայինք ունենալ մեր տունը եւ ապրել մեր զավակների հետ»։ ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել