Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երգչուհի

Նոյեմբեր 14,2001 00:00

ԵՐԳՉՈՒՀԻՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ Է ԲԱՑԵԼ Երգչուհի Նունե Եսայանին հանդիպեցինք վերջերս իր հիմնադրած «NN» գեղեցկության սրահում… – Նախ, ինչպես ասվում է. «Մեր ոտքը խերով լինի…»։ Ձեր այս զուսպ զգեստը կարելի՞ է կապել նոր աշխատանքի (ֆիրմայի տնօրենի) հետ։ – Ոչ, իմ ամենօրյա հագուկապը կախված է նրանից, թե ինչ տրամադրությամբ եմ արթնանում, այսինքն՝ ինչ տրամադրություն կունենամ այդ առավոտյան։ Հագնվում եմ այնպես, ինչպես ճիշտ եմ համարում։ – Բացելով այս գեղեցկության սրահը, կարելի է մտածել, որ Նունե Եսայանն արդեն ունեցավ իր բիզնեսը եւ… – …Եվ կամաց-կամաց կհեռանա երգարվեստից։ Սա՞ էիք ուզում ասել։ Էս առիթով էնքա՜ն ասեկոսեներ, ինչո՞ւ չէ, բամբասանքներ են հասնում ականջիս։ Ի՞նչ եմ արել՝ բա՞նկ եմ բացել, թե՞ ուրիշ մի օբյեկտ։ Վարսահարդարումը արվեստ չէ՞։ Մի քանի աշխատատեղեր էլ բացվել են էս վարսավիրանոցում։ Կամ ականջիս հասնում է, որ Նունեն արդեն ամուսնանում է այսինչ երգչի հետ։ Տրվում է անուն, որ իրականում այդպիսի կապ չկա։ Այս պահին չեմ ուզում ասել, թե կողքիս տղամարդ կա, թե՝ ոչ, բայց ի՞նչ եք կարծում՝ կնոջ կողքին տղամարդ հարկավոր չէ՞, եթե ոչ՝ անհրաժեշտ… – Լավ, անձնականին վերաբերող էլ ոչ մի հարց… – Հավատացեք, ինչ որ ասում են՝ սուտ է… – Ձեր հիմնական եւ գլխավոր հովանավորը եղել ու մնում է «Լեւոն Թըրեւլը»… – Երգարվեստում՝ այո։ – Այսքա՜ն տարիներ։ Բրավո, «Լեւոն Թըրեւլ»։ Խոսվում է, որ Հայաստանում անհամեմատ էժան են ձայնագրությունները, տեսահոլովակները… – Լավ բանը լավ արժե, լավ արժեք ունի։ – Անցյալ դարում մի երգ կար, եթե փոքր-ինչ բառերը փոփոխենք, կստացվի՝ «Մտիր գյուղ, ավան, ծաղկած ու շքեղ, Նունեին գիտեն, գիտեն ամեն տեղ…»։ Ուզենք, թե չուզենք, դուք ամենահանրահայտ երգչուհին եք այսօր… – Այո, այս առումով ես ինձ լավ եմ զգում, այո, հանրահայտ եմ ու դրան լավ, նորմալ եմ վերաբերվում։ Շնորհակալ եմ ու գոհ ունկնդրիցս։ – Ի՞նչ է անում Նունե Եսայանը այսօր՝ երգարվեստում։ – Մինչեւ տարվա վերջը կթողարկվի նոր ձայներիզս, միայն Սայաթ-Նովա։ Իմ երգչային գործունեության սկզբում իսկ կարողացա տեսնել, թե այդ երգերում ի՜նչ գանձեր են թաքնված, դարձա Սայաթ-Նովայի տաղանդի ամենաջերմ երկրպագուներից մեկը, նրա երգերի մշտական կատարողն ու տարածողը։ Մենք ստեղծագործ ժողովուրդ ենք ու «ստեղծագործ»… Եկեք թողնենք նախանձը եւ նման շատ բաներ ու միայն մեր արվեստով, ինչու չէ՝ մեր ինտելեկտով արժանի լինենք այդ գոհարներին, մեր հայ երգերին… ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Կարծում ենք, Ռ. Քոչարյանն ուղղակի պարտավոր է Նունե Եսայանին «Մովսես Խորենացի» կամ գոնե «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրել։ Չէ՞ որ երգչուհին իր նոր բիզնեսով նպաստում է պրն նախագահի խոստացած 40000 աշխատատեղի առասպելական քանակը լրացնելուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել