Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես

Նոյեմբեր 13,2001 00:00

«Այսպես էլ ապրում եմ» Ինչպես հայտնի է՝ ուսանողները վերջին կուրսում պրակտիկայի են գնում՝ անցած տարիների սովորածը իրագործելու համար: Օրինակ, մենք՝ ռուս բանասերներս, դպրոցներ էինք գնացել՝ ռուսաց լեզու եւ գրականություն դասավանդելու: Սակայն երբ դպրոց եկանք ու տեսանք, թե ինչ նյութեր ենք դասավանդելու, մեզանից շատերը գնահատեցին ծնողների ժամանակին տված խորհուրդները՝ «Նստի մի-երկու գիրք կարդա, բալես (կամ՝ «այ, էշի մեկը»)»: Իսկ եթե հիշենք, որ ռուս բանասիրական ֆակուլտետում կան այնպիսի ուսանողներ, որոնք պարզապես արտահայտվել չեն կարող ռուսերեն, գաղտնիք է մնում, թե ինչպես նրանք պրակտիկայի «տակից դուրս եկան»: Մեր պրակտիկան անցավ քաղաքի կենտրոնի մի շարք դպրոցներում, ինչպես՝ ռուսական, այնպես էլ՝ հայկական: Հայկական դպրոցների վեցերորդ դասարանում ռուսաց լեզվի դասերը մոտավորապես այսպես են անցկացվում՝ դասատուն աշակերտներին կավիճ է ցույց տալիս, եւ դասարանը միաձայն բացականչում է՝ «նՑՏ Վպս»: Բիլինգվիզմով «տառապող» դպրոցներում գործը շատ ավելի դժվարանում է, քանի որ աշակերտները ոչ ռուսերեն գիտեն, ոչ էլ հայերեն: Ի զարմանս ինձ, ռուսական դպրոցներում երեխաների ռուսաց լեզվի իմացության մակարդակը բավականին բարձր է: Ռուսական դպրոցներում սովորում են ոչ միայն այն երեխաները, ում ընտանիքում միայն ռուսերեն են խոսում, այլեւ այն հայախոս ծնողների երեխաները, որոնք ռուսաց լեզվի իմացությունը թերություն չեն համարում: Այդպիսի դպրոցներից մեկը Պուշկինի անվան թիվ 8 դպրոցն է: Չնայած մեր վախին, աշակերտները մեզ շատ լավ ընդունեցին եւ ոչ մի «փոստ» մեր գլխին չխաղացին, նույնիսկ՝ իններորդ դասարանցիները: Չգիտեմ՝ ինչպես մնացած ռուսական դպրոցներում, բայց այս դպրոցի աշակերտները ռուսաց լեզվի եւ գրականության դասերը անցնում են Ռուսաստանի ծրագրով եւ դասագրքերով: Երբ հինգերորդ դասարանի աշակերտների հետ ավելի մոտ ծանոթանալու նպատակով՝ նրանց հանձնարարեցի իրենց մասին շարադրություն գրել, աշխատանքներից մեկում կարդացի. «Մայրս ինձ այնքան էլ չի սիրում, ավելի շատ փոքր քրոջս է սիրում: Ես սիրում եմ տան գործեր անել՝ աման լվանալ, արդուկ ու լվացք անել: Այսպես էլ ապրում եմ…»: Պրակտիկան ավարտելուց հետո մեր կուրսի մեծամասնությունը որոշեց, որ անպայման ուսուցիչ է դառնալու: Ճիշտ է՝ պրակտիկան ուներ նաեւ իր թերությունը. այստեղ ես հասկացա, թե որքան անձնուրաց են գտնվել մեր դասախոսները՝ համաձայնելով մեզ հետ աշխատել: Հասկացա, որ իրավ՝ հարկավոր է գոնե մի քիչ մարդկային լինել դասախոսների հետ հարաբերություններում: Մ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել