Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի

Նոյեմբեր 10,2001 00:00

Ում ավելով մաքրվեց քաղաքը Հոկտեմբերի վերջին Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշումով այսուհետ Երեւանում մինչեւ 20 քմ տարածք զբաղեցնող ժամանակավոր օբյեկտներ տեղադրելու համար հողամասերի վարձակալությամբ տրամադրումը իրականացնելու են ոչ թե համայնքների ղեկավարները, այլ քաղաքապետը։ Այսինքն 20 քմ տարածքի համար էլ պետք է քաղաքապետը թույլատրի կամ հակառակը։ Կենտրոն թաղային համայնքի ղեկավար Արարատ Զուրաբյանի կարծիքով, «Հողային օրենսգրքում» որոշակի վրիպակներ կան։ Նշված է, որ Երեւանում հողային բոլոր գործառույթներն իրականացնում է Երեւանի քաղաքապետի լիազորված անձը։ Կարծում եմ՝ սրա հետեւանքով քաղաքապետը նման որոշում ընդունեց։ Լուծում է պետք գտնել, որովհետեւ ամեն մի փոքր հարցի համար քաղաքապետի որոշում է պետք, ասենք, մի կոշկակարի կրպակ հատկացնելու համար եւ այլն։ Իհարկե, այդպես էլ կարող ենք աշխատել։ Պարզապես անլուրջ է, երբ համայնքի ղեկավարը, որի բնակչությունը հանրապետության բնակչության մեկ տասներորդն է, իր համայնքում իրավունք չունի նույնիսկ 20 կամ 5 քմ (պայմանական) տարածք տրամադրելու վարձակալության։ Ինչ-որ տեղ նույնիսկ վիրավորական է…»։ Քաղաքապետը իր պաշտոնավարության առաջին օրից սկսեց քաղաքի աղբահանության եւ սանիտարական աշխատանքներ ծավալելու մասին խոսել։ Այնպիսի տպավորություն էր, թե ինքը՝ քաղաքապետն է անձամբ ավելը ձեռքին մաքրում քաղաքը։ Այնինչ, այդ ամենն արվեց թաղապետարանների կազմակերպչական եւ ֆինանսական միջոցների շնորհիվ։ Կենտրոն թաղապետարանը այդ առթիվ ծախսեց 250 մլն դրամ. «Որ ասենք՝ թաղապետարանները սնանկացան, այնքան էլ այդպես չէ։ Բնականաբար, երբ լրացուցիչ միջոցներ ես ներդնում որեւէ բան իրականացնելու համար, մյուս ծրագրերն արդեն վնասվում են։ Հստակ չի լինի ասել՝ որն է ճիշտ. հնարավորինս մաքուր քաղա՞քը, թե՞ տանիքներ կամ վերելակներ վերանորոգելը, ջրագծեր անցկացնելը։ Տարվա սկզբին ձեւավորվում է բյուջե՝ իր ծախսային ուղղություններով, որը պարտադիր պետք է իրականացվի, հետո նոր լրացուցիչ ավելի ուշադրություն դարձվի այլ բնագավառի։ Կարելի է հասկանալ քաղաքապետին, որովհետեւ դա երեւացող կողմն է աշխատանքի։ Նաեւ այս տարի 1700-ամյակի տոնակատարություններն էին, Երեւանում բազմաթիվ միջոցառումներ կային։ Մաքրությունն անհրաժեշտ էր ապահովել. երեւի երբեք Հայաստանում այսքան այլ երկրների նախագահներ, ղեկավարներ՝ տարբեր տեսակի ու մակարդակի, նույնիսկ Հռոմի պապ, միաժամանակ շատ կարճ ընդհատումներով չէին եկել»,- ասում է Ա. Զուրաբյանը։ Քաղաքապետի պաշտոնանկության մասին արդեն մոտ մեկ ամիս խոսվում է։ Բացի քաղաքապետի գործունեությունից, դա նաեւ բացատրվում է թաղապետերի հետ նրա անընդհատ բախումներով, վատ հարաբերություններով։ Իսկ առջեւում նախագահական ընտրություններն են, եւ թաղապետերի հետ աշխատանքները կարեւոր գործոն են։ Ա. Զուրաբյանին էլ են բազմիցս նման լուրեր հասնում. «Ցավում եմ, որ Երեւանում քաղաքապետը շուտ-շուտ է փոխվում, 5 տարի է թաղապետ եմ եւ 5 քաղաքապետ եմ փոխել։ Մինչեւ ծանոթանում են աշխատանքին, քաղաքին, գործող կարգերին-օրենքներին, տիրապետում ինֆորմացիային եւ երբ պետք է վերջապես արդյունավետ աշխատեն (ենթադրենք)՝ փոփոխություն է լինում։ Մեկ տարվա մեջ հնարավոր չէ մեծ բաներ անել։ Թաղապետերի հետ, բնականաբար, տարաձայնություններ լինում են։ Երեւանի քաղաքապետարանը ինքնակառավարման մարմին չէ, նշանակովի քաղաքապետ ունի եւ 12 ընտրովի համայնքապետեր։ Օրենսդրական դաշտն էլ 100%-ով չի ձեւավորված, ու դրանից են հակասությունները։ Իսկ ընտրությունների մասին դեռ վաղ է խոսել, մեկ տարուց ավելի ժամանակ կա, իհարկե, եւ հնարավոր է վերադասավորումներ լինեն, ինչպես միշտ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել