Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԵՂԾԻՔԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

Նոյեմբեր 10,2001 00:00

ԿԵՂԾԻՔԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀԿԿ կենտկոմի պլենումի 1999թ. հուլիսի 17-ի N8 արձանագրությունում, որը մինչեւ ս/թ մայիսի 7-ը պահվել է խիստ գաղտնի՝ թույլ է տրվել կեղծիք, որը վարկաբեկում է կոմունիստին եւ կուսակցությանը։ Կեղծիքը բացահայտելու համար (28.03, 30.04, 10.05 եւ 21.05) դիմել եմ կենտկոմի բյուրոյին եւ առաջին քարտուղար Վ. Դարբինյանին։ Ս/թ մայիսի 12-ին՝ Երքաղկոմի պլենումին, ինչպես նաեւ «Հայաստանի կոմունիստ» եւ «Պրավդա Արմենիի» թերթերի խմբագրություններին, սակայն մինչեւ օրս պատասխան չեմ ստացել։ Կեղծիքի պատմությունը այն է, որ ես՝ մի խումբ կոմունիստների հետ, ժողովրդին թշվառ վիճակից հանելու համար կազմակերպել ենք Կ. Դեմիրճյան եւ Ս. Բադալյան հանդիպումը։ Մենք Ս. Բադալյանի հետ եղել ենք Դեմիրճյանի մոտ։ Իմ ակտիվ աշխատանքի համար Բադալյանի առաջադրմամբ ընտրվել եմ կենտկոմի ՎՀ-ի անդամ, իսկ այդ փաստաթղթում գրված է հանդիպման կազմակերպմանը մասնակցելու համար՝ Բադալյանը ինձ անվանել է դավաճան եւ ինձ հանել են կենտկոմի կազմից, որի մասին չգիտեին շրջկոմի եւ տարածքային կազմակերպության քարտուղարները։ Նույն բախտին է արժանացել նաեւ Արտաշատի կուսշրջկոմի 2-րդ քարտուղար Զ. Պետրոսյանը, որի մասին նրա 1-ին քարտուղարը լսեց մեզնից։ Եթե դավաճանի պիտակը համապատասխաներ՝ կենտկոմը նման որոշում կայացնելու իրավունքը չուներ։ Կեղծիք կատարողը հեռու է կուսակցական շինարարության աշխատանքներից… Իմ բազմաթիվ նամակներին չպատասխանելու փաստերը, կենսափորձը եւ տարիքային դիտողականությունը ինձ համարձակություն են տալիս դիմել կենտկոմի պլենումին՝ խնդրել նրա միջամտությունը կեղծիքը բացահայտելու, մեղավորներին պատժելու, ինչպես նաեւ կոմունիստի եւ կուսակցության հեղինակությունը վերականգնելու համար։ ԼԻՊԱՐԻՏ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել