Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսկ սանկցիա կիրառելը՝ անհարմար

Նոյեմբեր 10,2001 00:00

«Վատ օրինակը վարակիչ է» Իսկ սանկցիա կիրառելը՝ անհարմար Որքան էլ մեր պատգամավորներին բռի, անգրագետ, անպատասխանատու կոչենք, այնուամենայնիվ, պարզվում է, սրանով նրանք համապատասխանում են «միջազգային մակարդակին»։ Զավեշտ է, բայց աշխարհի պառլամենտական պրակտիկայում որեւէ կերպ լուծում չի գտել պատգամավորի բարոյական կերպարի խնդիրը։ Օրինակ, Անգլիայի պառլամենտում գոյություն ունի մի հսկայական ցուցակ, որում նշված են այն վիրավորանքներն ու հայհոյանքները, որոնցով պատգամավորներին արգելվում է իրար անվանարկել։ Մի շարք երկրներում գործում է պառլամենտական ոստիկանության ինստիտուտը։ Ֆրանսիայում, ասենք, այդ ոստիկաններն իրավունք ունեն Սենատի շենքի մոտ գտնվող «տՌՉվՏռ»-ներից պատգամավորներին բերման ենթարկել քվեարկության եւ այլն։ Մեր ԱԺ-ում հայհոյանքներն ու վիրավորանքները «մեջդ մի պահի, ասա՝ հանգստացի» սկզբունքով են, քվեարկություններին մասնակցելը, բացառությամբ «պարտադիր դեպքերի»՝ ով հասնի, ԱԺ նիստերի 1/3-ից ավելին բացակայելու դեպքում՝ մանդատից զրկել (միակ հաստատ բանը), իսկ հանձնաժողովների աշխատանքային նիստերից բացակայելու դեպքում՝ այդ օրերի համար աշխատավարձից զրկել։ Պրակտիկայում դա ժամանակին Խ. Ստամբոլցյանն է կիրառել, բայց ակնկալած արդյունք այդպես էլ չի ստացել։ Դրանից հետո, ավելի իրատեսները հասկացել են, որ դպրոցական ներկա-բացակաների տարիքը վաղուց են անցել եւ այդ մի քանի հազար դրամը վճարել-չվճարելով հարցը չի լուծվի։ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն, օրինակ, պարզապես անհարմար է զգում նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վ. Մանուկյանին «բացակա» նշանակել, աշխատավարձից զրկել, իսկ Հակոբ Հակոբյանին (Ճոյտ)՝ իմաստ չունի. «Կարմիր կովը կաշին չի փոխի»։ Պատգամավորը պետք է նիստերին մասնակցի։ Նա ժողովրդի ընտրյալն է, եւ մի տեսակ բարոյական էլ չէ սանկցիաներ կիրառելը, բայց եթե Անգլիան ու Ֆրանսիան չեն ամաչում սանկցիաներ կիրառելուց, մեր երկրի, մեր ԱԺ-ի պարագայում ի՞նչ հարմարության կամ անհարմարության մասին կարող է խոսք լինել։ Բերեք մի սանկցիա էլ մենք կիրառենք. ասենք՝ հանձնաժողովի նիստերին կեսից ավելին բացակայելու դեպքում էլ մանդատից զրկելու հարց դրվի։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել