Վճարիր եւ մի խոսիր Բջջային հեռախոսակապից օգտվող յուրաքանչյուր ոք գիտե, թե որքան «հուսալի եւ հասանելի» կապի միջոց է այն Հայաստանում: Կարծում եմ. հատկապես «ԱրմենՏել»172ի (որի շնորհիվ մեր երկիր մուտք գործեց հաղորդակցության այս պրակտիկ միջոցը) մասնագետներին պետք չէ բացատրել , որ շարժական այս հեռախոսակապի նպատակն էլ հենց այն է, որ բաժանորդին կարողանան զանգահարել ամեն տեղ, եւ, փոխադարձաբար, բաժանորդը զանգահարի՝ ամենուր: Իհարկե, նկատի ունեմ մեր հանրապետության տարածքի այն հատվածը, ուր ներկայումս «ԱրմենՏել»172ը կարողանում է ապահովել բջջային կապը: Այսպես պետք է լինի, սակայն իրականում բջջային կապի բաժանորդներս միմյանց հանդիպելիս միշտ նույն հարցերն ենք ուղղում. «Ինչո՞ւ ես անընդհատ անհասանելի, հեռախոսդ անջատել ե՞ս», կամ «Այսօր կարողացել ե՞ս որեւէ մեկին զանգել: Ես ոչ մի կերպ չեմ կարողանում զանգել»: Փոխարենը՝ լսում նույնատիպ պատասխաններ. «Չէ, ես հեռախոսս երբեք չեմ անջատում, ընդհակառակը, «ԱրմենՏել»172ի հետ կապված պրոբլեմները իմանալով՝ հեռախոսս այնպիսի տեղ եմ դնում, որ իբր կապը նորմալ լինի, բայց, միեւնույն է, ամբողջ օրվա ընթացքում հազվադեպ զանգեր են հնչում: Ես ինքս մեծ դժվարությամբ եմ կարողանում որեւէ մեկի հետ կապվել»: Ի դեպ, կապի վիճակի վատթարացումը իր գագաթնակետին հասավ, հետեւաբար եւ բջջային կապի բաժանորդների նյարդային վիճակը սրվեց ու այս թեմայով խոսակցությունները ակտիվացան այն ժամանակ, երբ քաղաքային հեռախոսային կապում րոպեավճար կիրառելու կապակցությամբ ՀՀ կառավարության եւ «ԱրմենՏել»172ի միջեւ վեճ սկսվեց: Լարվածության այդ օրերին գրեթե անհնարին դարձավ բջջային հեռախոսով զանգահարելը: Բազմաթիվ էին դեպքերը, երբ մարդիկ իրար կողքի նստած՝ փորձում էին միմյանց զանգել եւ անընդհատ լսում նյարդեր քայքայող նույն ձայնը. «Բաժանորդն անհասանելի է, խնդրում ենք զանգել մի փոքր ուշ»։ Իսկ շատ հաճախ համարը հավաքելուց անմիջապես հետո անջատվում էր: Սա այն դեպքում, երբ բջջային հեռախոսակապի ամսական վարձն ու րոպեավճարը մի օր ուշացնելու դեպքում «ԱրմենՏել»172ը բաժանորդի հեռախոսն անջատում է: Էլ չեմ ասում, որ բազմաթիվ են դեպքերը, երբ վարձը վճարելուց հետո ողջամիտ ժամկետում չեն միացնում հեռախոսը եւ բաժանորդը օրեր շարունակ ստիպված է վճարման կտրոնը ձեռքին «ԱրմենՏել»172ի «սիրալիր» աշխատակիցներին համոզել, որ վարձը վճարված է, ուստի իրենք պարտավոր են հեռախոսը միացնել: Պատկերը ներկայումս էլ գրեթե ոչնչով չի փոխվել, պարզապես հիմա նյարդերի քայքայման գնով կարողանում ես ինչ172որ տեղ զանգահարել: Բջջային հեռախոսակապի վատթարացման օրերին բաժանորդներն այդ վիճակը կապում էին րոպեավճարի կիրառման խնդրի հետ, սակայն, ինչպես տեսնում եք, վիճակը չլավացավ: Հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ բջջային հեռախոսակապի համար «ԱրմենՏել»172ի տեղադրած հաղորդիչ կայանները թույլ են եւ ի վիճակի չեն միաժամանակ սպասարկել մեծ քանակի բաժանորդների: Բջջային հեռախոսակապից գրեթե անհնար է օգտվել, երբ դու քաղաքի կենտրոնական հատվածում ես: Բազմաթիվ բաժանորդներ կհավաստեն այս հանգամանքը։ Մեր աղբյուրի պնդմամբ՝ բջջային հեռախոսակապի բաժանորդները հիմնականում քաղաքի այս հատվածում են լինում, երբ միաժամանակ 150 բաժանորդ օգտվում է կապի այդ միջոցից՝ հաղորդիչ կայանների թույլ լինելու պատճառով՝ 151-րդ բաժանորդի միանալու դեպքում մեխանիկորեն անջատվում են բոլոր 151-ի հեռախոսները: Եվ սա կրկնվում է անընդհատ՝ ի հեճուկս բաժանորդի նյարդերի: Սկզբունքայնորեն կողմ լինելով օտարերկրյա ներդրումների միջոցով մեր երկրի տնտեսության վերականգնման գաղափարին, ստիպված եմ արձանագրել, որ դրանք շատ հաճախ ուղղվում են սեփական բիզնեսի բարելավմանն ու այդ ճանապարհով ֆինանսական միջոցների կուտակմանը, քան տնտեսությունում որեւէ տեղաշարժի: Այն, որ հեռախոսակապը ծառայություն է , որի դիմաց պետք է վճարել՝ անվիճելի է, բայց ոչ թե վճարել ու չօգտվել: Բջջային հեռախոսակապից «վառված»՝ ՄԱՐԻ ԼՈՒՍԻԿՅԱՆ