Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանի հետ

Նոյեմբեր 10,2001 00:00

«Արմատապես փոխվեց արժեւորման համակարգը» Հարցազրույց Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանի հետ 172ՀՀ ԱԳ նախարարության 10172ամյակի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի կապակցությամբ դուք գտնվում էիք Երեւանում։ Ասացեք, խնդրեմ, ի՞նչ են տալիս նման հավաքները դիվանագիտական աշխատանքով զբաղվողներին։ 172 Արդեն ավանդույթ են դառնում տարին մեկ անգամ այսպիսի հավաքները։ Հիմնականում այդ միջոցառումները նպատակաուղղված են տվյալ փուլում մեր անելիքների եւ առաջնահերթությունների առավել ճշգրտմանը, ներկա փուլում մեր դիրքորոշումների առավել հստակեցմանը։ Առավել եւս այսօր, երբ աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք իրենց ուղղակի կամ անուղղակի ազդեցությունն են թողնում մեր կյանքի եւ ընդհանրապես քաղաքակրթության զարգացման վրա։ Իհարկե, այս հավաքը համընկավ նաեւ ԱԳ նախարարության 10172ամյակին, որը, կարծում եմ, նշվեց պատշաճորեն։ Շատ եմ կարեւորում նաեւ, որ այս օրերին ԱԺ172ի կողմից ընդունվեց «ՀՀ դիվանագիտական ծառայությունների մասին» օրենքը, որը, կարծում եմ, առավելագույնս կնպաստի մեր դիվանագիտական պրոֆեսիոնալ դպրոցի ձեւավորմանը։ 172 Դուք նշեցիք աշխարհում տեղի ունեցող նոր իրադարձությունների մասին, երեւի նկատի ունեիք սեպտեմբերի 11172ը։ Ինչքանո՞վ այն կարող է վերաբերել Հայաստանին։ 172 Սեպտեմբերի 11172ը իր ուղղակի կամ անուղղակի ազդեցությունն ունեցավ եւ, կարծում եմ, դեռեւս երկար ժամանակ կշարունակի ազդեցություն ունենալ աշխարհի բոլոր տարածաշրջանների եւ պետությունների վրա՝ թե՛ բարոյահոգեբանական, թե՛ քաղաքական, թե՛ ռազմական եւ թե՛ տնտեսական առումով։ Արդեն բազմիցս նշվել է 907 բանաձեւի մասին, որը կարող է որոշ փոփոխությունների ենթարկվել։ Հասկանալի է, որ ԱՄՆ172ն փորձում է զիջումներ կատարել Ադրբեջանին՝ մուսուլմանական աշխարհում հակաահաբեկչական ճակատն առավել ընդլայնելու եւ ակտիվացնելու նպատակով։ Աշխարհում ընթացող ներկա գործընթացներում այս մոտեցումները պետք է դիտել ընդհանուր օրինաչափությունների տրամաբանական շրջանակներում եւ պատրաստ լինել դրանց։ 172 Ադրբեջանը վերջին շրջանում բավական ագրեսիվ եւ ռազմատենչ կեցվածք է դրսեւորում Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ։ Ձեր կարծիքով, ինչո՞վ է դա պայմանավորված։ 172 Դժբախտաբար, որոշ պետություններ շահարկել են սեպտեմբերի 11172ի ահաբեկչությունը՝ փորձելով այն օգտագործել իրենց ազգային եւ պետական խնդիրները լուծելու համար։ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, պատերազմի կոչերը Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ՝ դրա վառ ապացույցն են։ Ենթադրում եմ, որ այդ կոչերը նետված են ներքաղաքական շուկային, գոնե այս պահին։ Չնայած դիվանագիտական առումով՝ այդ հոխորտանքները արժանանում են համապատասխան գնահատականի ինչպես մեր պետության ղեկավարների, այնպես էլ Ղարաբաղի հարցով զբաղվող միջազգային համապատասխան կազմակերպությունների կողմից։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել