Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՓՈԽԱԴԱՐՁ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 09,2001 00:00

ՓՈԽԱԴԱՐՁ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ Երեւի քչերը գիտեն, որ Երեւանում գործող երաժշտական հանրապետական գրադարանը միակն է ոչ միայն Հայաստանում, այլ նույնիսկ ԱՊՀ երկրներում։ Սակայն ինչպես նշեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ֆոլքեր Զայթցը հոկտեմբերի 8-ին գրադարան կատարած իր այցելության ժամանակ, գրադարանի շենքի, ինչպես նաեւ ֆոնդի վիճակն այնքան էլ բարվոք չէ։ Բայց հույս ունի, որ Հայաստանի կառավարությունը անպայման կաջակցի գրադարանի բարելավման գործում։ Մշակույթի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը լրագրողներին հայտնեց, որ գրադարանը շուտով կտեղափոխվի նոր շենք։ Վերջերս Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը գրադարանին նվեր էր ուղարկել երաժշտական կենտրոն՝ իր 6-8 երաժշտական սկավառակներով, որոնց մեջ զետեղված էին երկուական ստեղծագործություն։ Այս նվերները ուղարկվել էին ի պատասխան այն բանի, որ Հայաստանից երկու անգամ Գերմանիա են ուղարկվել մեծ քանակությամբ գերմանական հոգեւոր արժեքներ ներկայացնող իրեր՝ հիմնականում տարբեր բնույթի գրքեր։ Գրադարանի տնօրեն Գուլո Նահատակյանը հյուրերին հայտնեց, որ վերջերս գրադարանը նամակ է ստացել Երաժշտական գրադարանների միության կողմից, որի կենտրոնը գտնվում է Բեռլինում, որտեղ նրանց առաջարկվում է միանալ այդ միությանը։ Նշենք նաեւ, որ գրադարանում պահպանվում են գերմանացի երգահանների, հրատարակիչների բազմաթիվ արժեքավոր գործեր եւ նույնիսկ գրադարանի աշխատակիցները որոշել են ստեղծել նրանց գործերին նվիրված հատուկ սենյակ։ Պրն Ֆոլքեր Զայթցը գրադարանը ուսումնասիրելուց հետո Գուլո Նահատակյանին հայտնեց, որ ինքը Բախի մասին ունի մի շարք գրքեր եւ դրանք կնվիրի գրադարանի ֆոնդին։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել