Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանավանդ,

Նոյեմբեր 09,2001 00:00

ԳՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՓՈՂ ՉԻ ՄՏՆՈՒՄ ՊԵՏԲՅՈՒՋԵ Մանավանդ, պետական գործիչների գողացածից «Միրզոյան, գնա ՓՌՈվՌրՑօռ ՍՈսՌռ տուր՝ թունավորիր դրանց»,- ժամանակին բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանի խորհրդականի դաստիարակությունը, մասնագիտական կարողություններն ու մտքի ողջ սլացքն ընդամենն այս խորհուրդը տալու համար են հերքել, երբ գիտնականն ահազանգել է, որ հանքավայրը թալանվում է։ Խոսքը Ալավերդիի Լալվարիտի երկրաբանական տեսակետից տուֆաավազաքարի նշանակություն ունեցող հանքավայրի մասին է, որն, իհարկե, նույն տեմպերով ու ջանասիրությամբ չէր թալանվի, եթե գրանիտին այդքան նման չլիներ։ Այնինչ, հանքավայրը հայտնագործողի՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Հենրիկ Միրզոյանի ներկայացմամբ, հանքավայրը եզակի է թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում, բավականին փոքր է։ Ու եթե հավելենք նաեւ գրանիտին նմանության շնորհիվ արժեքավոր լինելը, ապա պետք է խնամքով օգտագործվի։ Ավելին, հակառակ դեպքում, գիտնականի համոզմամբ, սողանքային պրոցեսներ կառաջանան, քանի որ հանքավայրը թեք լանջի վրա է։ Այս սպառնալիքի իրականացումը երկար սպասեցնել չի տա, որովհետեւ, «Առավոտի» տվյալներով, հանքավայրում այսօր էլ պայթեցումներ են տեղի ունենում՝ քարն արտահանելու կամ կոմերցիոն այլ նպատակներով։ Այս ամենին զուգահեռ, հանքը հայտնաբերումից ի վեր դրա շահագործման իրավունքը նվաճելու համար վեճեր են եղել հայտնագործողի (որը հիմնել է «Լալվարիտ 1» Ա/2-ն) եւ «Տարոն» ԲԲԸ-ի միջեւ։ Որպես հանքի հայտնագործող, օրենքով շահագործման իրավունքը պետք է տրվի Հենրիկ Միրզոյանին։ Այդպես էլ արվել է, բայց հետագայում խլվել է։ Մինչ այդ Հ. Միրզոյանի ներկայացմամբ, իրեն դիմել են մի քանի ալավերդցիներ, նշելով՝ «երեւանցին որ գա Ալավերդի, պատերազմ կլինի, մաֆիա է, բան է։ Վերջը, կողքից համոզեցին, թե արցախյան պատերազմի մասնակից ենք, կռիշա կլինենք, մեկն ընկերոջը բերեց, մյուսը ծանոթին, կամաց-կամաց ավելացան»։ Եվ սա՝ օգնելու պատրվակով։ Բայց, ըստ պրն Միրզոյանի, դավաճանեցին։ Ու մեկ՝ «դավաճանները», մեկ «Տարոնը»՝ հանքավայրը պայթեցնելով, մի մասը փչացնում են, մի մասը՝ ըստ գիտնականի, վաճառում անօրինականորեն։ Այնինչ, նախատեսված կարգով շահագործելու դեպքում խոսք կարող էր լինել մոտ 1 մլն դոլարի մասին եւ, քանի որ պայթեցմամբ է շահագործվում, ավելորդ է խոսել պետական հարկերի կամ այլ մուծումների մասին։ ՊԵՆ-ում այդ հարկատուն չհայտնաբերվեց, թեեւ ընդերքի օգտագործման վարչությունից տեղեկացանք, որ հանքի շահագործման թույլտվություն ունի «Տարոնը»։ Պետությանը պատկանող հանքավայրն, իհարկե, ասեղ չէր մի ողջ երկրում, որ իշխանավորների ու չինովնիկների աչքից վրիպեր՝ անգամ բազմաթիվ բողոք-ահազանգերից հետո։ Պարզապես գրանիտը, այն էլ հանքավայրի տեսքով, շատ գայթակղիչ երեւույթ է, ու զանազան նիստ-խորհրդակցությունների կամ ակտ-որոշումների տակ է քողարկվել այդ գայթակղությունը։ Բոլորը Խոսրով Հարությունյանի անունն են տալիս, որը հանքավայրի հայտնաբերման ժամանակ տարածքային կառավարման նախարարն է եղել եւ որը դրա օրինական շահագործման հնարավորության երաշխիքներ է տվել հայտնագործողին, ավելացնելով. «Միրզոյան, կարո՞ղ է «Տարոնի» հետ գործարքի մեջ մտնես»։ «Հետո իմացա, որ «Տարոնում» նա բաժնետոմսեր է ձեռք բերել»,- նշում է գիտնականը։ Իսկ «Առավոտի»՝ Ալավերդիի աղբյուրները վկայում են, որ պրն Հարությունյանն, իրոք, հետաքրքրություններ ունի Լալվարիտի հանքերում եւ «ամեն շաբաթ իր «07»-ով Ալավերդի է գնում, լինում է հանքավայրում»։ Նույն աղբյուրները վկայում են, որ Խ. Հարությունյանը նաեւ քարի մշակման արտադրամաս ունի։ Իսկ ժամանակին պրն Հարությունյանի վարորդն աշխատանքի է տեղավորվել Հենրիկ Միրզոյանի Ա/Ձ-ում. «Դե պարզ է, մասնագետ չէր, ասացի էքսպեդիտորի դերում կլինես, վառելանյութ կճարես, կտանես-կբերես եւ այլն»։ Բայց, ըստ գիտնականի, իր տեղակալն է միջնորդել վարորդի համար։ Մի խոսքով, պետական գործիչների այս մակարդակով անիմաստ է գիտության զարգացման, բարգավաճման մասին խոսելը, երբ գիտնականին երկրի ռեսուրսները նպատակային օգտագործման հնարավորություն չի տրվում, որ ե՛ւ պետությունը շահի, ե՛ւ գիտությունը, ե՛ւ գիտնականը։ Փորձեցինք պարզաբանումներ ստանալ Խոսրով Հարությունյանից. մի ողջ երկար ու ձիգ աշխատանքային շաբաթվա ընթացքում երկու գործավարուհիները հայտնեցին նրան պարզաբանման անհրաժեշտության մասին ու այդպես էլ չհայտնեցին։ Հետո պրն 1700-ամյակը որոշեց, որ հանքավայրի հետ իր հնարավոր առնչություններն էլ են քրիստոնեության տոնակատարությունների շրջանակներից ու որոշեց «Առավոտի» հետ խոսել մամլո քարտուղարի միջոցով։ Ցավոք, այս որոշումից հետո էլ որեւէ պարզաբանում չտրվեց։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել