Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առավոտը» վարչապետ Անդրանիկ Մարգարյանից հետաքրքրվեց, թե արդյոք ի՞ր առաջարկով էր «Արարատցեմենտ» գործա

Նոյեմբեր 08,2001 00:00

ՍԱՐՍԱՓԻ ԱՉՔԵՐԸ ՄԵԾ ԵՆ «Առավոտը» վարչապետ Անդրանիկ Մարգարյանից հետաքրքրվեց, թե արդյոք ի՞ր առաջարկով էր «Արարատցեմենտ» գործարանի տնօրենի պաշտոնից ազատվելու դիմում գրել նախկին վարչապետ Արամ Սարգսյանը. «Նա արդեն հայտնել է, որ ինքն է դիմում գրել եւ պիտի որոշեր՝ պետական հիմնարկում տնօրե՞ն պետք է աշխատի, թե՞ քաղաքականությամբ զբաղվի։ Ինքն է որոշել, որ պիտի զբաղվի քաղաքականությամբ»։ Իսկ արդյոք այդ հրաժարականը որեւէ կերպ ազդելո՞ւ է «Արարատցեմենտի» սեփականաշնորհման վրա։ Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը ենթադրություն էր հայտնել, թե իրենից ազատվելու համար էին նախաձեռնել մասնավորեցումը։ Սակայն Անդրանիկ Մարգարյանը հերքեց այդ ենթադրությունը. «Գործընթացը շարունակվելու է, դա ոչ մի ազդեցություն չի թողնելու»։ Վարչապետը մեր խնդրանքով նաեւ մեկնաբանեց, թե որ պատճառաբանություններն էին առավել արժանահավատ, որ «Հոլսիմը» հրաժարվեց «Արարատցեմենտից»։ Ա՞յն, որ նրանք «Սվիսսէյրի» առողջացման ծրագիր ունեին, թե՞ կողմնակի ազդեցություն էր եղել. «Ամեն դեպքում հարկավոր է հաշվի առնել եվրոյի մուտքը հունվարի 1-ից, որը յուրաքանչյուր խոշոր ձեռնարկություն եւ ֆիրմա պետք է աշխատեր կանխատեսել։ Ցավոք սրտի, շվեյցարացիները նախապես այդքան լուրջ չէին մոտեցել հարցերին։ Նրանց պատճառաբանությունը դա է։ Հույս ունենանք, որ հունվարին էլի հետաքրքրություն կցուցաբերեն ոչ միայն շվեյցարացիները, այլեւ լիբանանցիները կամ այլ նոր գնորդներ»։ Գործարանը գնելու մտադրությունից հրաժարվելու համար կողմնակի ներգործության վարկածը Անդրանիկ Մարգարյանն այսպես գնահատեց. «Տեսականորեն հնարավոր է, բայց այսօր այդքան էլ հակված չեմ այդ կարծիքին»։ Նշենք, որ նախագահ Քոչարյանի ակնարկներից դատելով, միայն նրան է անվերապահորեն հնարավոր թվում, որ Արամ Սարգսյանը կարող էր ներգործել շվեյցարական ընկերության վրա։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել