Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՈՒՑ ՄԱՐԱԾ ՊԱՏԱՆԻՆ

Նոյեմբեր 07,2001 00:00

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՈՒՑ ՄԱՐԱԾ ՊԱՏԱՆԻՆ Տունը, ուր ես ոտք դրեցի առաջին անգամ, տուն չէր, այլ սուրբ տաճար, խորան: Երեք սենյականոց բնակարան, երեքն էլ դարձրած թանգարան՝ նվիրված Հովհաննես Շիրազին, զորավար Անդրանիկին եւ… իրեն՝ Դավիթ Հովսեփյանին… Պատանի բանաստեղծն ու դպրոցականը, գաղափարապես միանգամայն հասուն քաղաքական գործիչն ու հայրենասերը, ազատաբաղձ, վառ երազները հոգում անթեղած, կյանքն անմնացորդ նվիրաբերել է հայրենիքին՝ ղարաբաղյան շարժմանը («Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ»)՝ նետվելով պայքարի բուռն հորձանուտը… Հայրենիքը բարձր է գնահատել Դավիթ Հովսեփյանին՝ հետմահու Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ մայրաքաղաքի թիվ 191 դպրոցը կոչվեց նրա անվամբ։ Դավիթ Հովսեփյանի անունը դուրս է եկել հայրենիքի սահմաններից. Կազակների մեծ եղբայրական զորքերի ատաման, գնդապետ Վ. Վ. Կավալենկոյի կողմից հետմահու արժանացավ Գեւորգյան Ա աստիճանի Ոսկի սուրբ խաչ շքանշանին։ Ի՞նչը ստիպեց ինձ գրիչ վերցնել։ Այն, որ հիշյալ թանգարանը գտնվում է բնակելի շենքի առաջին հարկում՝ ենթակա վերեւի 8 հարկի բնակիչների հնարավոր անփութությանը, ինչպես եւ կրծողների հարձակմանը։ Ուրե՞մն։ Ուրեմն, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի եւ Սփյուռքի ձեռներեց մարդիկ, կոչ եմ անում ձեզ՝ նախ տեսնել թանգարանը անձամբ եւ ապա անել հնարավորն ու անհնարը՝ այն ապահով շենք փոխադրելու համար, եւ, ամենագլխավորը՝ որպեսզի պահպանվի պետական մակարդակով։ Դավիթը հայ ժողովրդի երկնակամարում հրաշքով հայտնված մի շողշողուն աստղ էր, որ փայլատակեց ու հանգավ՝ չհասնելով զենիթին… ԱՆՅԱ ՉՈԲԱՆՅԱՆ, մանկավարժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել