Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԽԱՆԴԵ՞Լ, ԹԵ՞ ՉԽԱՆԴԵԼ

Նոյեմբեր 07,2001 00:00

ԽԱՆԴԵ՞Լ, ԹԵ՞ ՉԽԱՆԴԵԼ Ի՞նչն է ընտանեկան անդորրի խախտման պատճառ հանդիսանում։ Ի՞նչն է սպանում սերն ու հավատը։ Դե, իհարկե, խանդը։ Ընդհանրապես խանդը բնական երեւույթ է, բայց երբեմն հիվանդագին բնույթ է կրում։ Խանդոտները կասկածամիտ են, չեն վստահում, շուտ են բռնկվում եւ ամեն ինչում խաբեություն ու դավ են տեսնում։ Որպես կանոն, խանդում է նա, ով դավաճանում է, եւ մտածում, որ դա բումերանգի նման ետ կվերադառնա։ Նա՝ ով իր վրա վստահ չէ։ Եթե ձեր ծանոթության շրջանում նա սահմանափակում է ձեր ազատությունը, ուրեմն մինչ ամուսնանալը նրա հետ, մտածեք՝ արժե՞ դիմել այդ քայլին։ Մի թողեք, որ ձեզ ճնշի, որովհետեւ եթե նա ձեզ չթողնի հյուր գնալ, հանդիպել ընկերներին, մտածել, հագնվել եւ սանրվել այնպես, ինչպես դուք եք ուզում, ապա ամուսնությունից հետո դա ավելի կսրվի։ Սկզբում, երեւի թե դա ձեզ դուր գա, որովհետեւ կմտածեք, որ դուք միշտ նրա ուշադրության կենտրոնում եք։ Հետո միայն կզգաք, որ կորցրել եք ձեր ազատությունը։ Նա, ով խանդում է, միշտ էլ առիթ կգտնի տեսարաններ սարքելու։ Բայց, քանի որ ամուսնացել եք եւ այլ ելք չեք գտնում, ապա շատ մի խորացեք եւ բացատրեք նրան, որ իսկական սիրո մեջ խանդը տեղ չունի, որ այն փչացնում է ձեր հարաբերությունները (չնայած պրակտիկան ցույց է տալիս, որ դա էլ չի օգնում)։ Բայց գալիս է մի պահ եւ դուք զգում եք, որ այլեւս անհնար է այսպես ապրել, որ ձեզ անընդհատ ճնշում են, ստորացնում։ Դուք տառապում եք, փորձում ամեն ինչ հունի մեջ գցել, բայց ապարդյուն։ Դուք լքում եք նրան։ Դրանից պետք չէ ընկճվել եւ ընկնել մտածմունքների գիրկը, թե բոլոր են այդպիսին, եւ դուք այլեւս չեք հանդիպի նրան՝ միակին։ Պետք չէ տարվել խմիչքով, ինքնասպանության փորձեր անել եւ ծխել շոգեքարշի պես։ Հիշեք, որ կյանքը մեկ անգամ է մեզ տրվում եւ այնքան գեղեցիկ պահեր է պարգեւում, որ, չօգտվելով ձեզ ընձեռված հնարավորությունից, հետո կզղջաք։ Փորձեք ակտիվ կյանք վարել եւ անել այն ամենը, ինչի հնարավորությունը չեք ունեցել ամուսնական տարիներին։ Թույլ մի տվեք, որ ձեզ խղճան։ Այնպես որ, ամեն ինչ դեռ առջեւում է։ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել