Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անթալիայում (Թուրքիա) ընթացող ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 71-րդ

Նոյեմբեր 07,2001 00:00

ՆՈՐ ՌԵԿՈՐԴ՝ ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ Անթալիայում (Թուրքիա) ընթացող ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 71-րդ եւ կանանց 14-րդ առաջնությունների երկրորդ օրը նույնպես նշանավորվեց աշխարհի ռեկորդներով։ Մինչեւ 62 կիլոգրամ քաշային տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճեց Բելառուսի ներկայացուցիչ Գենադի Օլեշչուկը։ Պոկում վարժությունում նա ցույց տվեց 137,5 կգ, որը, սակայն, երկրորդ ցուցանիշն էր։ Իսկ ահա հրում վարժությունում նախ սանձելով 180,0 կգ կշռող ծանրաձողը, ապա նաեւ 181,0-ը, նա ոչ միայն երկամարտի 318,5 կգ-ով բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճանին, այլեւ հրումի աշխարհի բարձրագույն նվաճումը բարելավեց կես կիլոգրամով։ Երկրորդ տեղը զբաղեցրեց չին Լի Հինգլոնգը (142,5+162,5=305,0), իսկ երրորդը՝ Ստեֆան Գեորգիեւը (Բուլղարիա)՝ 135,0+167,5= 302,5։ Մինչեւ 53 կգ կանանց մեջ ուժեղագույն եռյակը կազմեցին. 1. Լի Ֆենգ-Հինգը (95,0+ 115,0=210), 2. Գի Հոնգսիան (92,5+115,0=207,5), 3. Ալեքսանդրա Էսկոբարը (90,0 +115,0=205,0)։ Ի դեպ, Հոնգսիան առաջինը բարձրացրեց 115,0 կգ ծանրաձողը։ Իսկ դա հրում վարժությունում աշխարհի երիտասարդական նոր ռեկորդ է։ Իսկ Ֆենգ-Հինգը եւ Էսկոբարը իրենց մոտեցումներում ընդամենը կրկնեցին մրցակցուհու ռեկորդը։ Երեկ ուշ երեկոյան պայքարի մեջ պետք է ներգրավվեին 69 կգ քաշային կարգում ընդգրկված մեր հանրապետության երկու ներկայացուցիչները՝ Ռուդիկ Պետրոսյանն ու Վարազդատ Վասիլյանը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել