Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թիֆլիսի

Նոյեմբեր 07,2001 00:00

«Ափենդիքս» Թիֆլիսի վերանորոգված քարվանսարայի (քարավանատուն) դահլիճներից մեկում հոկտեմբերի 27-ին բացված լուսանկարչական ցուցահանդեսը կոչվում էր «Կույր աղիք»։ Կովկասը կույր աղի՞ք է, թե՞ դարպաս դեպի Արեւմուտք եւ Արեւելք, սահմա՞ն, թե՞ փակուղի։ Ադրբեջանցի եւ հայաստանցի 4 լուսանկարիչներ հրավիրված էին «Մշակութային զարգացման կովկասյան կենտրոնի» կողմից։ Կենտրոնը, որը հանգրվանել էր թիֆլիսահայ մեծահարուստ Թումանովի դստեր՝ Ալեքսանդրա Օսիպովնայի վերանորոգված տուն-թանգարան-բնակարանում, հրատարակում է «Կավկազ ակցենտ» թերթը։ Ռուսալեզու այդ թերթը կարդում են տարածաշրջանի բոլոր երկրներում։ Արտասահմանյան պետական եւ հասարակական կազմակերպություններն այն համարում են անկողմնակալ եւ հավաստի աղբյուր՝ Կովկասի իրադարձությունները մեկնաբանող։ Կենտրոնն իրականացնում է արվեստի, մշակույթի, կրթության բազմաթիվ ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են «Փրօհելվեթիա» շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի թբիլիսյան տեղեկատվության կենտրոնի միջոցով։ Ցուցահանդեսի առիթով հրատարակվել է գունատիպ կատալոգ՝ մասնակիցների աշխատանքներով, անգլերեն եւ վրացերեն հետաքրքիր հոդվածներով, որոնք լուսաբանում են Կովկասի, հատկապես՝ Հայաստանի եւ Վրաստանի դերը, որպես արվեստի եւ մշակույթի գործիչների ստեղծագործական ներշնչանքի աղբյուր։ Լուսանկարիչ Վաթո Ծերեթելին եւ Նինո Ճոգոշվիլին իրենց հոդվածներում նաեւ անդրադարձել են Կովկասում լուսանկարչության սկզբնավորման զարգացմանը եւ հեռանկարներին։ Հոդվածներում նշված են նաեւ Հարություն Շահբազյանի, Զանիս Կոնստանդյանի, Փիթր Տեր-Ղեւոնդյանի, Մնջոյան տոհմի հայազգի լուսանկարիչների անունները, որոնք նպաստել են այդ արվեստի զարգացմանը Թիֆլիսում։ Անդրկովկասի լուսանկարիչների ցուցահանդեսը արժանացավ թիֆլիսցի արվեստագետների եւ օտարերկրյա հյուրերի ուշադրությանը, որոնք հոծ թվով ներկա էին ցուցահանդեսի բացմանը։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել