Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՄՈԴԵԼՅՈՐՆԵՐԸ՝ fASHION TV-ՈՎ

Նոյեմբեր 03,2001 00:00

ՀԱՅ ՄՈԴԵԼՅՈՐՆԵՐԸ՝ fASHION TV-ՈՎ Հագուստի նորաձեւության «fashion tv»-ով նոյեմբերի 14-22-ը «Շարմ» ընկերության շնորհիվ կցուցադրվեն հայ մոդելյորների աշխատանքները։ «Շարմը» պայմանավորվածություն է ձեռք բերել «fashion tv»-ի պրոդյուսերի հետ, իսկ վերջինիս առաջին պայմանը եղել է հագուստի ցուցադրության եվրոպական ստանդարտներով նկարահանումներ ապահովելը։ Մինչ այդ արդեն կազմակերպվել էր հայ մոդելյոր Լիլիթ Մարգարյանի, «Style» Fashion Center-ի եւ Հայ մոդելավորողների «Սերվիս» միության (որի նախագահն է Զառա Մխեյանը) ցուցադրությունները։ «Շարմի» նկարահանումները ապահովել են եվրոպական չափանիշների պահանջները։ Այսպիսով, «fashion tv»-ով կհեռարձակվի Լիլիթ Մարգարյանի «Վերադարձ դեպի կանացիություն» գարուն-աշուն 2001 եւ հայկական «Style» Fashion Center-ի աշուն-ձմեռ 2001 հավաքածուները, որում ընդգրկված են 10-ից ավելի հայ մոդելյորների աշխատանքներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել