Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվ այսպես, ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգան եզրափակեց խմբային մրցաշարի առաջին փուլը։

Նոյեմբեր 02,2001 00:00

Բոլոր արժանավորները հայտնի դարձան Եվ այսպես, ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգան եզրափակեց խմբային մրցաշարի առաջին փուլը։ Չորեքշաբթի օրը 5-8-րդ խմբերում կայացան վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները։ «E» խմբում Շոտլանդիայի «Սելթիկը» հյուրընկալեց առաջատարին՝ Իտալիայի «Յուվենթուսին» ու համառ պայքարում դժվարին հաղթանակ տարավ՝ 4։3։ Սակայն վաստակած 10 միավորը նրան չբավարարեց երկրորդ տեղը գրավելու համար, քանի որ «Պորտուն» (Պորտուգալիա) տանը նվազագույն հաշվով առավելության հասավ Նորվեգիայի չեմպիոն «Ռուսենբորգի» նկատմամբ ու ինքը պայքարը շարունակելու իրավունք նվաճեց։ «F» խմբում «Բայերը», որ արդեն իսկ իր հարցերը լուծել էր, սեփական հարկի տակ հաղթանակ տոնելու համար առանձնապես ջանքեր չգործադրեց եւ 2։4 հաշվով պարտվեց «Լիոնին» (Ֆրանսիա), իսկ առաջատարը՝ Իսպանիայի «Բարսելոնը», պարտության մատնեց «Ֆեներբախչեին» (Թուրքիա)՝ 1։0, վերջինիս զրկելով գոնե մեկ միավոր վաստակելու իրավունքից։ «G» խմբում «Լիլը» (Ֆրանսիա) եւ «Մանչեսթեր Յունայթեդը» (Անգլիա) մեկական գոլ փոխանակեցին։ Նույնպիսի հաշիվ գրանցվեց նաեւ «Օլիմպիակոս» (Հունաստան)-«Դեպորտիվո» (Իսպանիա) հանդիպումում։ «H» խմբում Չեխիայի «Սպարտան» իր դաշտում 0։1 հաշվով զիջեց «Բավարիային» (Գերմանիա)։ «Ֆեյենորդ» (Հոլանդիա)-«Սպարտակ» (Ռուսաստան) խաղում գրանցվեց 2։1 հաշիվ։ Մրցաշարային աղյուսակներ «E» խումբ Յուվենթուս 6 3 2 1 11-8 11 Պորտու 6 3 1 2 7-5 10 Սելթիկ 6 3 0 3 8-11 9 Ռուսենբորգ 6 1 1 4 4-6 4 «F» խումբ Բարսելոն 6 5 0 1 12-5 15 Բայեր 6 4 0 2 10-9 12 Լիոն 6 3 0 3 10-9 10 Ֆեներբախ. 6 0 0 6 3-12 0 «G» խումբ ՄՅՈՒ 6 3 1 2 10-6 10 Դեպորտիվո 6 2 4 0 10-8 10 Լիլ 6 1 3 2 7-7 6 Օլիմպիակ. 6 1 2 3 6-12 5 «H» խումբ Բավարիա 6 4 2 0 14-5 14 Սպարտա 6 3 2 1 10-3 11 Ֆեյենորդ 6 1 2 3 7-14 5 Սպարտակ 6 0 2 4 7-16 2 Այսպիսով, խմբային մրցաշարի առաջին փուլի արդյունքներով Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ անցան հետեւյալ 16 ակումբները. «Ռեալ» (Իսպանիա), «Ռոմա» (Իտալիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Բոավիշտա» (Պորտուգալիա), «Արսենալ» (Անգլիա), «Պանատինաիկոս» (Հունաստան), «Նանտ» (Ֆրանսիա), «Գալաթասարայ» (Թուրքիա), «Յուվենթուս» (Իտալիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Բարսելոն» (Իսպանիա), «Բայեր» (Գերմանիա), «Դեպորտիվո» (Իսպանիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Բավարիա» (Գերմանիա), «Սպարտա» (Չեխիա)։ Ութ խմբերում երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում հանդես գալու իրավունք նվաճեցին։ Դրանք են. «Լոկոմոտիվ» (Ռուսաստան), «Բորուսիա» (Գերմանիա), «Մալյորկա» (Իսպանիա), ՊՍՎ «Էյնդհովեն» (Հոլանդիա), «Սելթիկ» (Շոտլանդիա), «Լիոն» (Ֆրանսիա), «Լիլ» (Ֆրանսիա), «Ֆեյենորդ» (Հոլանդիա)։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ Հ.Գ. Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ փուլի վիճակահանությունը կայանալու է այսօր, Ժնեւում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել