Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում

Նոյեմբեր 02,2001 00:00

Վոլչիչը՝ համալսարանում Հայաստանում է գտնվում Եվրամիության անդամ Դեմետրիո Վոլչիչը։ Պրն Վոլչիչը խիստ համակրելի իր ռուսերենով հիացրեց Հր. Աճառյանի համալսարանի ուսանողներին։ Երեկ պրն Վոլչիչին շնորհվեց համալսարանի պրոֆեսորի պատվավոր կոչում, պրոֆեսորական թիկնոցը ստանալու պահին Դեմետրիո Վոլչիչը մի քիչ հուզվեց։ Մինչ այդ նա թարգմանչուհու հետ լեզվական խնդիրներ ունեցավ, որից հետո ստիպված եղավ անգլերեն լեզվով գրված ելույթը ներկայացնել իր ռուսերենով։ Ի դեպ, մասնագիտությամբ պրն Վոլչիչը հեռուստալրագրող է եւ թերեւս հենց սա է նրա անկաշկանդ եւ առանց բարդույթի խոսքի եւ պահվածքի պատճառը։ Ի դեպ, հանդիպման մոտ 10-15 րոպեն ընթանում էր հայոց լեզվով եւ իր խոսքի սկզբում պրն Վոլչիչը պարզապես հայտարարեց, որ ինքը ասված բոլոր մտքերի հետ համաձայն է, թեպետ ոչ մի բառ չհասկացավ։ Պրն Վոլչիչի դիտարկմամբ, Երեւանն այն քաղաքն է, որտեղ զգացվում է, որ դրական տեղաշարժեր կան։ Նա այնքան էլ համաձայն չէր իր այն գործընկերների հետ, ովքեր Հարավային Կովկասի մասին խոսելիս միշտ նկատի են ունենում եռյակը՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան. «Իսկ ինչո՞ւ, յուրաքանչյուրն իր դերն ունի։ Իհարկե, աշխարհագրական իմաստով դա հասկանալի է, սակայն յուրաքանչյուրն իր խնդիրն ունի։ Եվ ինչո՞ւ պետք է Հայաստանը սպասեր, որ Ադրբեջանը եւս բավարարեր Եվրախորհրդի պահանջները, անդամակցելու համար, երբ Հայաստանը բոլոր պայմանները վաղուց կատարել էր։ Իսկ Ադրբեջանը ոչինչ չէր կատարել։ Իսկ ինչո՞ւ առաջնությունը տալ Վրաստանին, երբ վերջինս մի քանի լուրջ խնդիրներ ունի»։ Մեզ հետաքրքրում էր, պրն Վոլչիչը նույն մտքերը մտադիր է նաեւ վերոհիշյալ երկրներում արտահայտել, բայց գիտեինք, որ այս անգամ նա այդ երկրներ պարզապես չի այցելելու։ Դ. Վոլչիչը խոսեց նաեւ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին եւ խոսեց որպես եվրոպացի, ասելով, թե ահաբեկչության ակտը ԱՄՆ-ում կտրուկ ազդեց ԱՄՆ-ի դերակատարության վրա։ Մի փոքրիկ անդրադարձ եղավ նաեւ Սփյուռքի թեմային, մասնավորապես ասվեց, որ Սփյուռքը օգտակար է երկրի համար, բայց եթե կոնկրետ մայր երկրում տնտեսական աճ լինի եւ երկիրը ուժեղանա, մեկնածները կվերադառնան։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել