Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՆՎԵՐ «ԴՈ-ՌԵ-ՄԻ»-Ն

Նոյեմբեր 01,2001 00:00

ԱԶԳԱՆՎԵՐ «ԴՈ-ՌԵ-ՄԻ»-Ն Հոկտեմբերի 31-ին «Էմի Բի» մշակութային կենտրոնը հանդիսատեսին հրավիրեց «Դո-ռե-մի» մանկապատանեկան երգի հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին, որը տեղի ունեցավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում։ Ժյուրիի նախագահ Ակսել Բակունցի խոսքերով. «Այս մրցույթի ընթացքում դժվար էր ընտրել լավագույնին, քանի որ բոլոր սաներն էլ լավ էին երգում, բայց նպատակը կար եւ մենք ընտրեցինք»։ Գալա-համերգի ընթացքում կենտրոնի սաների կատարմամբ հնչեցին կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները, ինչպես նաեւ օտար լեզուներով կատարումներ։ Մրցույթի շրջանակներից դուրս ելույթ ունեցան «Փոքրիկ հայերը»։ «Դոռեմիականներին» իրենց ելույթներով ողջունեցին Հասմիկ Կարապետյանը եւ Հայկոն։ Մրցույթի մասնակիցներին հանձնվեցին նվերներ եւ դիպլոմներ։ Իսկ «Դո-ռե-մի-2000-2001» գլխավոր՝ «Գրան պրի» մրցանակին արժանացավ Ժակլինա Թումանյանը։ Ժյուրիի անդամները հերթով շնորհավորեցին մրցույթի բոլոր մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնեցին «Էմի Բի» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Նադեժդա Սարգսյանին՝ «այս դժվար, բայց ազգանվեր գործի համար»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել