Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմպիոնների լիգայում 6-րդ տուրի հանդիպումներով չորս առաջին խմբերում ընդգրկված ակումբներն ավարտեցին պ

Նոյեմբեր 01,2001 00:00

ՄԱՐՏԱԴԱՇՏՈՒՄ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՄԵՆԱՈՒԺԵՂՆԵՐԸ Չեմպիոնների լիգայում 6-րդ տուրի հանդիպումներով չորս առաջին խմբերում ընդգրկված ակումբներն ավարտեցին պայքարը խմբային մրցաշարի առաջին փուլում։ «A» խմբում Իտալիայի «Ռոման» տանը ոչ-ոքի՝ 1։1 խաղաց Բելգիայի «Անդերլեխտի» հետ, իսկ Ռուսաստանի «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց Իսպանիայի «Ռեալին»։ Ճիշտ է, հյուրերն այս անգամ Մոսկվայում հանդես եկան կիսով չափ փոխարինող կազմով, քանի որ նրանք արդեն իսկ լուծել էին հաջորդ փուլ անցնելու բոլոր հարցերը։ «B» խմբում Անգլիայի «Լիվերպուլը» երկու անպատասխան գոլ խփեց «Բորուսիային» (Գերմանիա)՝ այդպիսով մրցակցին զրկելով 2-րդ տեղը գրավելու հույսերից։ Եթե նկատի ունենանք, որ «Բոավիշտան» (Պորտուգալիա) Կիեւում 0։1 նվազագույն հաշվով տանուլ տվեց «Դինամոյին», ապա հաջորդ փուլ անցնելու համար գերմանացիներին լիովին կբավարարեր նաեւ ոչ-ոքին։ «C» խմբում «Մալյորկայից» կրած պարտությունը (0։1) ոչ մի կերպ չէր կարող ազդել «Պանատինաիկոսի» (Հունաստան) վրա։ Վերջինս վստահորեն ապահովել էր խմբում 1-ին տեղը։ Երկրորդ ուղեգրի համար «Արսենալին» (Անգլիա) թույլատրելի էր պարտվել նույնիսկ 1։3 հաշվով, ինչպես եղավ Գերմանիայի «Շալկե 04» թիմի հետ խաղում։ «D» խումբ. ամենաբարդ իրավիճակը տիրում էր այս խմբում, որտեղ յուրաքանչյուր ակումբ հաջորդ փուլում պայքարը շարունակելու հեռանկար ուներ։ Սակայն գրանցված արդյունքները վերջնականապես հստակություն մտցրին թիմերի դասավորությունում։ Ֆրանսիայի «Նանտը» առավելության հասավ «Լացիոյի» (Իտալիա)՝ 1։0, իսկ «Գալաթասարայը»՝ Հոլանդիայի ՊՍՎ «Էյնդհովենի»՝ 2։0, նկատմամբ։ «A» խումբ. Ռեալ 6 4 1 1 13-5 13 Ռոմա 6 2 3 1 6-5 9 Լոկոմոտիվ 6 2 1 3 9-9 7 Անդերլեխտ 6 0 3 3 4-13 3 «B» խումբ. Լիվերպուլ 6 3 3 0 7-3 12 Բոավիշտա 6 2 2 2 8-7 8 Բորուսիա 6 2 2 2 6-7 8 Դինամո 6 1 1 4 5-9 4 «C» խումբ. Պանատին. 6 4 0 2 8-2 12 Արսենալ 6 3 0 3 9-9 9 Մալյորկա 6 3 0 3 4-9 9 Շալկե 04 6 2 0 4 9-9 6 «D» խումբ Նանտ 6 3 2 1 8-3 11 Գալաթաս. 6 3 1 2 5-4 10 ՊՍՎ 6 2 1 3 6-9 7 Լացիո 6 2 0 4 4-7 6 Երեկ կայացան հաջորդ չորս խմբերի խաղերը։ Զույգեր կազմել էին. «E» խումբ. «Սելթիկ»-«Յուվենթուս», «Պորտու»- «Ռուսենբորգ», «F» խումբ. «Բարսելոն»-«Ֆեներբախչե», «Բայեր»-«Լիոն», «G» խումբ. «Լիլ»-ՄՅՈՒ, «Օլիմպիակոս»-«Դեպորտիվո», «H» խումբ. «Սպարտա»-«Բավարիա», «Ֆեյենորդ»- «Սպարտակ»։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել