Լրահոս
Օրվա լրահոսը

1999թ. հունիսի 14-ին ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից վերադաս

Նոյեմբեր 01,2001 00:00

Ոչ քաղհայցվոր, ոչ տուժող 1999թ. հունիսի 14-ին ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից վերադասության կարգով վերացվել է 11.11.95թ. Երեւան քաղաքի դատախազության քննիչ Աշոտ Ստեփանյանի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Արմեն Տեր-Արսենյանի ու Արմեն Քալանթարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 89 հոդվածի 4 մասի հատկանիշներով (խարդախություն)։ Որոշման մեջ հստակ գրված է, որ Աշոտ Ստեփանյանի կողմից նյութերը նախապատրաստվել են թերի, իսկ առկա փաստական հանգամանքներին տրվել է ոչ համարժեք իրավական գնահատական, որը հիմք է տվել վերացնելու մերժման որոշումը։ Դեռեւս 1999թ. հունիսին մենք դիմել էինք ՀՀ Գլխավոր դատախազությանը եւ խնդրել մեզ գործով տուժող ճանաչել։ Սակայն մեր դիմումը մինչեւ օրս մնացել էր անպատասխան։ Միայն սույն թվականի սեպտեմբերի 26-ին է կայացվում որոշում, որով մեր խնդրանքը մերժվում է, պատճառաբանելով, որ քննության ընթացքում Արմենակ Տեր-Արսենյանի կողմից Այգեստան 9 փող. 2ա տունը խարդախությամբ ձեռք բերելու վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել եւ մեզ չի պատճառված բարոյական, ֆիզիկական եւ հատուցման ենթակա գույքային վնաս։ Դեռ ավելին, քննիչը փորձել է աղավաղել իրականությունը, շեշտելով, որ մեր՝ Ալբերտ եւ Անահիտ Հակոբյանների բողոքի հիման վրա ՀՀ Գերագույն դատարանը բեկանել է 1995թ. Մյասնիկյանի դատարանի վճիռը եւ 1998թ. Խորհրդային դատարանի վճռի հիման վրա Արմեն Տեր-Արսենյանի սեփականությունը հանդիսացող Այգեստան 9փ. 2ա տունը հանձնվել է Անահիտ եւ Ալբերտ Հակոբյաններին, այսինքն՝ չի ցանկացել ներկայացնել իսկությունը, որ հանգուցյալ ՀՀ դատախազ Հենրիկ Խաչատրյանի հսկողական բողոքի հիման վրա վճիռը բեկանվել է, իսկ 1998թ. Խորհրդային դատարանի վճռով անվավեր է ճանաչվել բոլոր գործարքները, պատճառաբանելով, որ դրանք կնքված են խաբեության եւ մոլորության ազդեցության տակ, որը հիմնավորվում է ՀՀ դատախազության կողմից վերադասության կարգով հարուցած քրեական գործը։ Այսինքն, քրեական գործը անմիջականորեն վերաբերում է Այգեստան 9 փ. 2ա տան նկուղային եւ առաջին հարկերին, եւ քանի դեռ քրեական գործով չի կայացվել վերջնական որոշում, ապա իրավունք չկար գործը լսել որպես քաղգործ եւ վճիռներ ու որոշումներ կայացնել, առավել եւս բռնագանձում տարածել, ինչը անտեսեց Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատավոր Ա. Դավթյանը։ Համեմատելով քննիչի կողմից կայացված որոշումը եւ վերաքննիչ ու վճռաբեկ դատարանների կողմից կայացրած վճիռները ու որոշումները, որոնք օրենքի ուժ են ստացել, ակամայից մտածում ես՝ կամ մեկն է կեղծում, կամ մյուսը, քանի որ մեկը մյուսին հակասում են եւ ըստ այդմ ենթակա են վերանայման հետեւյալ պատճառներով. 1. 2001թ. քաղգործով կայացրած վճռի մեջ նշված է, որ մենք տունը իբր վաճառել ենք 300000 ԱՄՆ դոլարով, իսկ քննիչը որոշման մեջ նշում է 150000 դոլար։ 2. Վճռում գրված է, որ տունը Անուշ Ավանեսյանը գնել է 70000 ԱՄՆ դոլարով, իսկ քննիչը գրում է, որ չի գնել, այլ միայն վերջինիս անունով ձեւակերպվել է՝ որպես պարտքի վերադարձման երաշխիք։ Մնում է ենթադրել, որ թե՛ դատարանները եւ թե՛ դատախազությունը վճիռներ ու որոշումներ կայացնում են ոչ թե ելնելով օրենքից, այլ գործում են օրվա հրամայականով, այսինքն՝ կատարում են պատվեր, ուստի օրենքի ուժ ստացած վճիռներն ու որոշումները ապօրինի են եւ ենթակա վերանայման։ «Էխո» եւ «Էկո» բանկերի աշխատողների կատարած կեղծիքների պատճառով տուժել են բազմաթիվ մարդիկ, որոնցից երկուսը արդեն իսկ դիմել են ՀՀ Գլխավոր դատախազություն։ Նշեմ, որ հարուցված քրեական գործի որոշման մեջ կասկածի տակ է դրված այս բանկերի օրինականությունը նույնպես։ ԱՆԱՀԻՏ, ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել