Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԵՄ ՄԱՆԿՈՒՑ

Հոկտեմբեր 30,2001 00:00

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԵՄ ՄԱՆԿՈՒՑ «Անհիշելի ժամանակներից ձեռքիս մատիտն էր եւ պլաստիլինը, լինեի տանը, բակում կամ մանկապարտեզում»,- ասաց քանդակագործ Նունե Թումանյանը հոկտեմբերի 26-ին գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ եւ Թովե Բոյաջյան պատկերասրահում բացված իր առաջին անհատական ցուցահանդեսի ժամանակ, որտեղ ներկայացված էին 40 բրոնզե քանդակներ։ Նունե Թումանյանը երկու անգամ մասնակցել է Իտալիայում Դանթեի «Աստվածային կատակերգությանը» նվիրված բրոնզե քանդակների ցուցահանդեսին եւ ունի շքանշաններ։ «Մի օր որոշեցի կանգնել քանդակագործական դազգահի առաջ, սակայն բոյս չհասավ։ Ծնողներս ինձ տարան երաժշտական դպրոց՝ ջութակի դասարան, բախտս բերեց, որ ուսուցիչս նկարչության սիրահար էր եւ յուրաքանչյուր դասից առաջ ինձնից պահանջում էր պլաստիլինե աշխատանքներ կամ նկարներ։ Մեկ տարի հետո ուսուցչիս տարան բանակ եւ ինձ տեղափոխեցին նկարչական խմբակ»,- պատմում էր քանդակագործը։ Նունե Թումանյանը ծնվել է Երեւանում, 1963-ին, սովորել է Կոջոյանի անվան նկարչական դպրոցում, հետո Թերլեմեզյանի ուսումնարանում, Լենինգրադում եւ վերջում Երեւանի գեղարվեստի ակադեմիայում։ 1995թ. սկսած դասավանդում է գեղարվեստի ակադեմիայում, քանդակագործության դասախոս է եւ ունի դոցենտի աստիճան։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել