Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի

Հոկտեմբեր 27,2001 00:00

Սիրո երկփեղկում կամ «հայկական եռանկյունի» Հայաստանի սիրային եւ սեռական հարթություններում վերջին տարիներին սկսել է ձեւավորվել մի աննախադեպ երեւույթ, որը պայմանականորեն կոչենք «հայկական եռանկյունի»։ Այն, իհարկե, ազգային չլինելով հանդերձ՝ խիստ բնորոշ է մեր իրականությանը։ Հայկական եւ ֆրանսիական եռանկյունիների տարբերությունն ակնբախ է172 վերջինս ենթադրում է տղամարդ172կին172տղամարդ կամ կին172տղամարդ172կին, այլ կերպ ասած՝ երկկողմանի տարասեռ փոխհարաբերություններ, այն դեպքում, երբ հայկական եռանկյան առանցքը, եթե կարելի է այդպես ասել, միատարասեռ է՝ կին172կին172տղամարդ (կամ տղամարդ172տղամարդ172կին, որը մեր հանրապետությանը բնորոշ չէ)։ Արդ, ուրեմն՝ կին172կին172տղամարդ։ Այս հիմնախնդրի ծագումնաբանությունն ընդհանուր գույներով հետեւյալն է. որպես օրենք տղաներն ավելի քիչ են ծնվում, քան աղջիկները, ավելի շատ հիվանդանում, ավելի շատ մահանում։ Տղամարդիկ ավելի կարճակյաց են (կանանց կյանքի միջին տեւողությունը մոտ 10 տարով երկար է տղամարդկանցից)։ Եթե հաշվի առնենք նաեւ, որ ՀՀ172ից բացակայում է սեռական ամենաակտիվ տարիքի տղամարդկանց ստվար մի հատված, իսկ մյուսների շոշափելի մեծամասնության հնարավորությունները «սեր» կոչվող տրանսցենդենտալ երեւույթի խառնարանի մեջ ներդրումներ կատարելու տեսակետից սահմանափակ են, ուստի բնականաբար սեռաակտիվ տարիքի տղամարդկանց եւ կանանց բացարձակ եւ հարաբերական քանակների տարբերությունը դառնում է առարկայական։ Կանանց եւ աղջիկների մեծ մասը հայտնվում է դինոզավրերի կարգավիճակ ձեռք բերած եւ անհետացման դատապարտված տղամարդկանց ուշադրության պերիֆերիայում եւ նրանից դուրս։ Ինչ է մնում անել կանանց։ Սիրահետել, սիրահարվել եւ սիրել, այո, այո՝ միմյանց։ Չէ՞ որ սեռական էներգիան դուրս ժայթքման եւ իրացման դաշտ է փնտրում։ Այդ դաշտում պատանեկան եւ երիտասարդական տարիներին հայտնված մեկ կամ մի քանի տղամարդկանց հետ միշտ չէ, որ տեղի է ունենում փոխըմբռնում, միաձուլում, աուրաների խաչաձեւում։ Բնականաբար, ոչ հազվադեպ այն իրեն ճանապարհ է հարթում դեպի8230 մեկ այլ կին։ Երկու աղջկա (կամ կնոջ) միջեւ զարգանում են ընկերական, մարդկային, ալտրուիստական, սիրային եւ, հնարավոր է նաեւ՝ սեռական խոր փոխհարաբերություններ։ Վերջին անցումն, իհարկե, պարտադիր չէ եւ մենք միտումնավոր լեսբիական սիրո գաղափարի վրա շեշտադրումներ չենք կատարում, չնայած դրա հավանականությունն աններելիորեն բարձր է։ «Կին172կին» փոխհարաբերությունները ժամանակի ընթացքում դառնում են անքակտելի, անբաժանելի։ Նրանք միմյանց նկատմամբ ունենում են թթվածնային բարձիկի նշանակություն, անկարող՝ ապրելու առանց մեկմեկու։ Բայց կյանքի ալգորիթմն այլ է։ Սիրո ոստայնում է հայտնվում դժբախտության դատապարտված եռանկյան երրորդ գործող անձը՝ տղամարդը, իսկ նրա կողքին՝ այդ երկու կանանցից նա, ով ավելի սոցիալիզացված է եւ ունի տարասեռ փոխհարաբերությունների քիչ թե շատ փորձ։ Սկզբնավորվում եւ ձեւավորվում է հրաշագեղ մեկ այլ զգացմունք։ Այո, սերը, աղոթքը եւ պատերազմը միշտ սկսվում են հրաշալիորեն։ Տարասեռ եւ միասեռ սերերն, իհարկե, տարբեր են, քանի որ տարբեր են նրանց անատոմիական կառուցվածքները։ Եվ եթե տղամարդը երկու կնոջ (կամ կինը երկու տղամարդու) միաժամանակ ճշմարիտ (հազվադեպ է պատահում) սիրով չի կարող սիրել, քանի որ այն անճեղքելի է, ապա կինն իր ընկերուհուն եւ նոր ընկերոջը կարող է սիրել նույն անկեղծությամբ, խորությամբ եւ նույն ճարճատյունով այրվելով ու մոխրանալով։ Բայց աստվածները ժլատ են եւ ոչինչ միանգամից չեն տալիս։ Նոր սերը անհրաժեշտաբար թաքցվում է։ Թվում է՝ ինչպես կարող է երկրորդ կինը խանդել առաջին կնոջը՝ նորահայտ տղամարդու հանդեպ։ Բայց այդպես միայն թվում է։ Այդօրինակ խանդը համեմատության եզր չունենալով դասական խանդի հետ, կարող է իր ճանապարհին ոչնչացնել եւ փոշիացնել ամենայն ինչ։ Այն շատ հզոր է եւ ամենակուլ։ Իսկ դուք փորձեք այդ ամենատես աչքից այս փոքրիկ քաղաքում թաքցնել մի այդպիսի մեծ զգացմունք։ Միեւնույն է, այս մանուշակագույն մղձավանջն ի վերջո դառնալու է հասարակության սեփականությունը։ Գտնվելով երկու անշեջ սիրո արանքում (սիրով դավաճանելը մեղք չէ եւ երբ սիրում ես, առավելագույնս մոտենում ես Աստծուն), եռանկյան առաջին կինը դժվար թե համակերպվի մեկին (սիրո ալիքներում խարխափող տղամարդուն) կամ մյուսին (խանդի ախտաբանական զառանցանք ապրող կնոջը) կորցնելու, նրանց սիրո զոհասեղան բերելու մտայնությանը։ Եվ նա հոգեկան արժեքները չկորցնելու համար սկսում է խաղալ մի աներեւակայելի դեր։ Խանդող կնոջը բերվում են հիմնավոր եւ անհիմն «փաստարկներ» տղամարդու հետ իր կապի իբրեւ թե մտացածին լինելու վերաբերյալ։ Իսկ տղամարդուն հասկանալի պատճառներով տրվում են միայն սիրո փշրանքներ (ավելորդ զգուշություն)։ Սիրառատ շփումները (սիրո կրակը անընդմեջ այրվող ռեսուրսների կարիք ունի) հնարավոր են դառնում միայն իր ընկերուհու բացարձակ բացակայությամբ (այլ մոլորակում, ենթադրենք)։ Մի խոսքով, վախվխելով եւ թաքցնելով փորձ է արվում ամրապնդել նոր, տարասեռ, դասական սերը, որը հավասարազոր է ածելու սայրի վրայով լարախաղացության։ Այլ կերպ ասած, աներեւակայելի ուժեր, պայմաններ եւ միջոցներ են անհրաժեշտ նրա ոչնչացումը կանխելու համար։ Բավական մինորային տոնայնությամբ ավարտելով այս անավարտ թեման, ուզում ենք կարեւորել հետեւյալը. երկու կնոջ փոխհարաբերությունները որքան էլ ջինջ եւ անապական, սեքսառատ կամ սեքսազուրկ լինեն, միեւնույն է, նրանք կարճ արմատներ ունեն եւ ցանկացած հողմ, որպեսզի չասենք՝ մրրիկ կամ տորնադո, կարող է արմատախիլ անել այն։ Ուստի որքան էլ որ խոր տվայտանքների կարող է հանգեցնել այդ փոխհարաբերությունների ոչնչացումը (կամ ասենք ավելի մեղմ՝ նրանց հնարավորինս սեքսազերծումը եւ առավելագույնս ընկերականացումը), միեւնույն է, դա պաշտպանելու է իրենց իսկ շահերը։ Չէ՞ որ այն վերջապես սիրո ավելի բարձր՝ տարասեռ փոխհարաբերությունների հարթակ տեղափոխվելու հնարավորություն է ընձեռելու՝ նպատակ ունենալով տարաբախտ «հայկական եռանկյունուց» թողնել միայն նրա ներքնաձիգը՝ տարասեռ եւ տարաբեւեռ ճշմարտությունների ուղիղ գիծը, միջմարդկային սիրային փոխհարաբերությունների ամենակարճ ճանապարհը։ ԽԱՉԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի սեռավարակաբանության եւ մաշկաբանության ամբիոնի վարիչ, դոցենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել